Զելենսկին զանգահարել Է Պուտինին՝ քննարկելու Դոնբասի իրադրությունը
ՄիջազգայինՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել Է, որ օգոստոսի 7-ին հեռախոսով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել Է Դոնբասի իրադրությունը: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, նա հայտարարել Է ուժայինների հետ կայացած արտակարգ խորհրդակցության արդյունքներին նվիրված բրիֆինգում, որը գումարվել Էր Դոնբասի ուժային գործողության գոտում ուկրաինացի չորս զինծառայողների զոհվելու պատճառով: Ուկրաինական կողմը գտնում Է, որ նրանք գնդակոծվել են Դոնբասի աշխարհազորայինների կողմից:
«Ես այսօր առավոտյան խոսել եմ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ,- ասել Է Զելենսկին:- Շտապ կարգով զանգահարել եմ նրան և ասել, որ դա մեզ չի մոտեցնում խաղաղության»:
Ուկրաինայի նախագահը հավելել Է, որ խնդրել Է Ռուսաստանի նախագահին՝ ազդել «այն կողմի վրա, որպեսզի նրանք դադարեցնեն սպանությունները»:
Նաև, Զելենսկու խոսքով, Պուտինի հետ քննարկվել Է ուկրաինացի բանտարկյալների վերադարձման հարցը: