Հայաստանում 6 ամսում աճել է ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը
ՀասարակությունՀայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը 2019 թվականի հունիս-հուլիս ամիսներին 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 21.9 տոկոսով:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2019 թվականի 6 ամսվա ընթացքում տեղի է ունեցել 2086 ՃՏՊ:
Պատահարների ընթացքում 6 ամսում զոհվել է 158, վիրավորվել՝ 3016 մարդ:
2018 թվականի նույն ժամանակահատվածում ՃՏՊ-ների ցուցանիշը նույնպես աճել է 14.1 տոկոսով: 2018 թվականի հունվար-հունիս ամիսներին գրանցվել է 1711 պատահար, ինչի հետևանքով զոհվել է 139, վիրավորվել 2516 մարդ: