Ոստիկանությունը բերման է ենթարկել «օրենքով գող» Օշականցի Գևորիկի եղբորը
ՀասարակությունԵրեկ, օգոստոսի 6-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության, ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ այցելել են Օշական գյուղի Մաշտոցի փողոցի նրբանցքներից մեկի տուն և նշված տանը պատկանող նախկին գարեջրատան տարածքում հայտնաբերել են 3 հատ ծաղկաման։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարզվել է, որ ծաղկամանի մեջ աճեցվել է 40-ից ավելի կանեփանման բույս, իսկ մի մասն էլ հայտնաբերվել է հողամասում։
Կայքի տեղեկություններով՝ նշված վայրից ոստիկանության Աշտարակի բաժին է բերման ենթարկվել Օշական գյուղի բնակիչ՝ 63-ամյա Սաշա Մելիքյանը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինը «օրենքով գող» Օշականցի Գևորիկի եղբայրն է, ով նույնպես հանցավոր աշխարհում «հեղինակություն վայելող է» և նրան ավելի շատ ճանաչում են «Թուրք» մականվամբ։