ՊՍԺ-ի նորեկը բաց կթողնի մրցաշրջանի մեկնարկը
ՍպորտՖրանսիական ՊՍԺ-ի նորեկ Անդեր Էրերան վնասվածքի պատճառով ստիպված կլինի բաց թողնել Ֆրանսիայի առաջնության առաջին ամսվա հանդիպումները, հայտնում է ՊՍԺ-ի մամուլի ծառայությունը:
«Անդեր Էրերան մարզման ժամանակ վնասել է ձախ ոտքը: Ֆուտբոլիստը կկարողանա շարք վերադառնալ 3-4 շաբաթից»,- ասված է ֆրանսիական ակումբի տարածած հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ իսպանացի կիսապաշտպանը ՊՍԺ-ի հետ պայմանագիր է ստորագրել 2019 թվականի հուլիսին:
Ֆրանսիայի առաջնության մեկնարկային տուրում չեմպիոն ՊՍԺ-ն Փարիզում կընդունի «Նիմին»: Հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 11-ին: