Երևան, 07.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ» «Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ» Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ» Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն «Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ»

Ան-ն փաստարկներ և հակափաստարկներ է ներկայացնում կանանց նկատմամբ բռնության կոնվենցիայի վերաբերյալ

ՀՀ արդարադատության նախարարությունը փաստարկներ և հակափաստարկներ է ներկայացնում  «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» կոնվենցիայի վերաբերյալ: Նախարարության տրամադրած հաղորդագրությունը ստորև ներկայացվում է ամբողջությամբ:

Փաստարկ- Առանձին եվրոպական երկրներ այդպես էլ չեն վավերացնում այդ Կոնվենցիան (օրինակ՝ Միացյալ Թագավորությունը): Հենց ԵՄ կառույցներն են տարակուսանքի մեջ ու հարկադրված դիմել են Արդարադատության դատարան:

Հակափաստարկ N 1. Հիմնական պատճառը, որը դանդաղեցնում է ՄԹ կողմից Կոնվենցիայի վավերացումը, համապատասխանությունն է կոնվենցիայի 44-րդ հոդվածին (Արտատարածքային իրավազորությունը-Extraterritory Jurisdiction), ինչը նշանակում է, որ ամբողջ Թագավորության տարածքներում օրինազանցներին պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ է ունենալ մեկ միասնական օրենսդրական դաշտ:

ՄԹ մի շարք ոլորտներում արդեն իսկ ունի համապատասխան միասնական իրավական կարգավորումներ, նաև այնպիսի հանցագործությունների տեսակների համար, որոնք նախատեսված են Կոնվենցիայով (հարկադիր ամուսնություն, ամլացում, ստերջացում և այլն), սակայն որոշ ոլորտներում, ինչպիսիք են ընտանեկան բռնության որոշ տեսակները, բռնաբարությունը, սեռական ոտնձգությունները, դեռ մեծածավալ աշխատանք կա իրականացնելու: Միաժամանակ, իրավասությունների վերաբերյալ Կառավարության քաղաքականության համաձայն՝ քրեական պատասխանատվության ենթարկումն ու դատավճռի կայացումն իրականացնում է ՄԹ այն առանձին պետության քրեական դատարանը, որի տարածքում իրականացվել է հանցանքը: Ուստի, այս առումով ևս հսկայական աշխատանք պետք է իրականացվի՝ 44-րդ հոդվածը լիարժեք կիրարկելու համար:  

Այլ կերպ ասած՝ ՄԹ օրինակում չվավերցման պատճառը Թագավորության և դրա բոլոր տարածքներում ազգային օրենսդրության համապատասխանեցման բարդ խնդիրն է, որի բարդությունը պայմանավորված է նաև այն բազմաթիվ փոքր կղզիների և Բրիտանական 14 անդրծովյան տարածքների առկայության փաստից, որոնք չունեն ինքնավարություն և գտնվում են ՄԹ իրավազորության տակ, այսինքն՝ Կոնվենցիայի իմաստով համարվում են ՄԹ: Բացի այս, ավանդական հասարակության և պահպանողականության հանգամանքներին հղում կատարողներն առնվազն պետք է նաև հրապարակեն փաստերը, որ ՄԹ-ում օրենքով արտոնված են միասեռ ամուսնությունները դեռևս 2014 թ-ից, իսկ Որդեգրման և երեխաների մասին ակտի համաձայն միասեռ ամուսինները կարող են երեխա որդեգրել դեռևս 2002թ-ից:

Հակափաստարկ N 2. 2017 թվականի հունիսի 13-ին ԵՄ Հանձնաժողովը ԵՄ անունից ստորագրել է կոնվենցիան՝ հիմք ընդունելով Խորհրդի 2017 թվականի մայիսին ընդունված երկու որոշումները, որոնցից մեկը վերաբերել է փախստականների ու նրանց չվերադարձելիության հարցերին, իսկ մյուսը՝ քրեական գործերով դատական համագործակցության հարցերին:

2019 թվականի ապրիլին Եվրոպական պառլամենտում հարց է բարձրացվել, թե արդյոք իրավական հիմքերի տեսանկյունից Խորհրդի երկու որոշումներ պետք է դրվեն կոնվենցիային միանալու հարցի հիմքում և ոչ թե` մեկը:   Ուստի, ԵՄ պառլամենտը դիմել է Արդարադատության դատարան և խնդրել Դատարանին մեկնաբանել իրավական անորոշությունը, թե արդյոք Կոնվենցիային միանալը (accession) համապատասխանում է ԵՄ հիմնական համաձայնագրերին այն տեսակետից, որ արդյոք չի առաջացնում իրավական հիմքի ընտրության հարց՝ Խորհրդի երկու որոշմամբ Կոնվենցիայի ստորագրման (signing) և ամփոփման/վավերացման (conclusion) առումով:

Ավելին, ԵՄ խորհրդարանի կողմից հաստատված նույն փաստաթղթում, տեքստի գործառնական մասում (ոչ նախաբանի) հղում է կատարվում ԵՄ խորհրդարանի 2017 թվականի սեպտեմբերի 12-ի ընդլայնված բանաձևին, որում խորհրդարանը կոչ է անում ԵՄ անդամներին միանալ Կոնվենցիային՝ առանց սահմանափակումների և ձգձգումների:  

Այլ կերպ ասած՝ ԵՄ պառլամենտը դատարան է դիմել բացառապես իրավական ընթացակարգային հարցի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար: Կոնվենցիայի վերաբերյալ այլ փաստարկներն ու հակափաստարկները այստեղ՝ http://moj.am/storage/uploads/888Convention_210_messages_AUGUST8.pdf:

Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»Գիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասին12 պատմամշակութային կառույց ստացել է հուշարձանի կարգավիճակ. ՀՀ ԿԳՄՍՆԹրամփ․ Եթե չկանգնեցնեի Իրանին, Իսրայելն ու Մերձավոր Արևելքը կարող էին այլևս գոյություն չունենալԲաքվի օրակարգը չի կարող թելադրվել մեր ժողովրդին, մենք չենք ունենալու «ալիևյան սահմանադրություն»․ Մարիաննա Ղահրամանյան«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր ԿամենդատյանՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱԺ փոխնախագահի հակասական հայտարարությունները․ երեք օր առաջ ողջունում էր աթոռով հարվածը, այսօր՝ դատապարտում․ Հրայր ԿամենդատյանՆոյեմբերի 9-ին Եռաբլուրում հարգանքի տուրք կմատուցեն հերոսների հիշատակին․ կարևոր ուղերձով նամակներ կհանձնվեն կառավարությանը և ՌԴ դեսպանատանը. Աննա ԿոստանյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակՈւկրաինան ԱՄՆ-ին է փոխանցել բանակցությունների առաջարկները. ԶելենսկիՁյուն, բուք․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 7-ից 11-ինՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Նոր Զովք». 6 օրում երկու արտադրամասի կասեցում և սննդի անվտանգության լուրջ հարցերՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանԻրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՀայաստանը Եվրասիական տարածաշրջանում բեռնաշրջանառության աճով երկրորդ տեղում է«Տառերի Պուրակի» հարևանությամբ, սունկ հավաքելու ժամանակ 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և տեղում մահացել էՀնդկաստանը Հայաստանին Pinaka համակարգի համար նախատեսված 1000 կառավարվող արկ կմատակարարի. IDRWՈ՛չ ալիևյան սահմանադրությանը. այո՛ անկախ Հայաստանին. Արամ ՎարդևանյանԱրգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերումԱնկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն«29 պատգամավոր պատրաստ է բռնաճնշման, ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու ՀՀ-ում». Տիգրան ԱբրահամյանԵՄ-ն զգուշացրել է TikTok-ին փոխել «For You»-ի վնասակար ալգորիթմը՝ «ճագարի բնի» էֆեկտը վերացնելու համարԷլմիրա Կարապետյանը չի կարողացել դուրս գալ հրաձգության ԱԱ-2026-ի օլիմպիական մրցաձևի եզրափակիչԸնդդիմությունը պետք է մեջք մեջքի կանգնի և դիմակայի ալիևյան պարտադրանքներին․ Ավետիք ՉալաբյանՈրևէ ճնշում մեզ չի կանգնեցնի Հայաստանի անկախության համար պայքարի ճանապարհին. Դավիթ ՂազինյանԱՄՆ-ն և Իրանը մոտ են հնարավոր բեկումնային արդյունքի․ BloombergՔՊ-ն սուտ և մոլորեցնող տեղեկատվություն է տալիս մեր ժողովրդին, որպեսզի կարողանա ալիևյան սահմանադրությունն ընդունել. Լիանա ՄանուկյանԵթե Նարեկին կալանավորեն, ավելի ենք մոտիվացվելու, թույլ չենք տալու ալիևյան սահմանադրության ընդունումըՆիկոլի թիվն է, ով ինչ ուզում, անում է, ես էլ ասե՞մ, որ քեշ փողով այս երկիրը ծախել են. Դավիթ ՂազինյանԼավ տղա եք՝ խաղաղություն կնքեք, ինչի ես պիտի չմտածեմ, որ այդ սահմանադրությունը գրվում և ուղարկվում է Բաքվից. ՂազինյանԷլեկտրաէներգիան կա՛մ կթանկանա, կա՛մ գումար կգտնեն՝ սակագինը պահելու համար․ ՂազինյանԱդրբեջանը Հայաստանի նկատմամբ իր տարածքային նկրտումներից հրաժարվելու մտադրություն չունի․ Արմեն ՄանվելյանԻշխանությանը պետք է նոր ընդդիմություն, որը կկրի ձևական բնույթ․ Մենուա ՍողոմոնյանՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում. Սամվել Կարապետյանն իշխանությունների խնդրանքով վերցրել է այն, դրանից հետո մեր հայրենակիցները ոչ մի դրամ չեն վճարել տոկոսի համար. ՂազինյանՏարիուկես է կառավարում են ՀԷՑ-ը, բա սակագինն ինչո՞ւ չի իջնում. Ղազինյան«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ ՂազինյանԺողովուրդը հոսանքի փողի մեջ տոկոսը չի վճարում, այս իշխանությունն այս պարագայում էլ է խաբում. ՂազինյանUcom-ի սպասարկման կենտրոնն Արտաշատում վերաբացվել է նոր հասցեումԱդրբեջանն անպայման ստորագրելու է խաղաղության պայմանագիրը․ սա հենց իրենց օրակարգն է. Էդմոն Մարուքյան«Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսըԻշխանության առաջ քաշած բոլոր առաջարկները համընկնում են թուրք-ադրբեջանական օրակարգի հետ․ Արեգ Սավգուլյան«Պահանջում ենք ֆուտբոլային ֆեդերացիա»․ երկրպագուների թեկնածուն Գևորգ Ղազարյանն է (Տեսանյութ)Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով ԴիլիջանումԻնքնիշխան պետությունը պետք է գնահատի իր կարողությունները, հասկանա աշխարհաքաղաքական իրողություններն ու սպառնալիքները․ Մհեր ԱվետիսյանԺողովրդի ցասումը շուտով պայթելու է, և այդ օրը մոտ է․ Ցոլակ ԱկոպյանԻ՞նչ է կատարվում մեր բանակում. Տիգրան Դումիկյան