Հրդեհ Գայի պողոտայում
Օրվա իրադարձություններՕգոստոսի 8-ին` ժամը 22:04-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայի «Երևան Սիթի» սուպերմարկետի պահեստում հրդեհ է բռնկվել:
Հրդեհի բարդության թիվ 2-րդ կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:52-ին, մարվել՝ 23:06-ին:
Պահեստի տանիքում այրվել են ծխատարի ջերմամեկուսիչ շերտը (2 քմ), էլեկտրական մալուխ (0.5 գմ) և տախտակ (0.5 քմ):