Որո՞նք են աշխարհի լավագույն հյուրանոցային համարները (լուսանկարները)
LifestyleForbes-ը հրապարակել է 2019 թվականի աշխարհի լավագույն հյուրանոցային համարների լուսանկարները: Փորձագետների կարծիքով ՝ առաջին տեղը զբաղեցնում է Լոնդոնի Մեյֆեր թաղամասում գտնվող «45 Park Lane» հյուրանոցի համարը։ Երկրորդ տեղում է շվեյցարական «The Alpina Gstaad» հյուրանոցը, իսկ երրորդ տեղում է Belmond El Encanto հյուրանոցը (Սանտա Բարբարա, ԱՄՆ)։
Առաջին հնգյակում է հայտնվել նաեւ ամերիկյան եւս մեկ հյուրանոց ՝ «Bernardus Lodge & Spa» գինեգործական Կառմել Վելլին (Կալիֆոռնիայի նահանգ) եւ «Bulgari Hotel London»-ը Լոնդոնի Նայթսբրիջ առեւտրային շրջանում:
Լավագույնների ցուցակում են հայտնվել նաեւ Բալիի «Bulgari Resort Bali», «Casa Palmero» հյուրանոցները, «Pebble Beach»-ում (ԱՄՆ), «The Chedi Andermatt» հյուրանոցները, Շվեյցարիայի Անդերմատ գյուղում, «Perth»-ում (Ավստրալիա) «COMO The Treasury»-ը եւ «Dorado Beach»-ը, Պուերտո Ռիկոյում «A Ritz-Carlton Reserve»-ը:




