Ճապոնիայում մեկ շաբաթում 57 մարդ է մահացել տապի պատճառով
ՄիջազգայինՃապոնիայում հուլիսի 29-ից մինչև օգոստոսի 4-ը 57 մարդ է մահացել տապի պատճառով, հոսպիտալացում է պահանջվել 18 հազար 347 հոգու, որոնք տառապում էին տապից և դրանով պայմանավորված առողջական խնդիրներից: Ինչպես հայտնել է Kyodo News-ը, այս տվյալները հայտնել է արտակարգ իրավիճակների կառավարական գործակալությունը։ Մեկ շաբաթ առաջ հաղորդվել էր 5664 հոսպիտալացվածների մասին:
Օգոստոսի 6-ին առավոտյան ժամը 9-ի դրությամբ Տոկիոյում արդեն 32,5 աստիճան էր, նշում Է գործակալությունը: Օգոստոսի 6-ի առավոտյան Տոկիոյում և ծայրամասերում Էլեկտրամատակարարումն անջատվել է երկաթուղու մի քանի գծերում: Դա տեղի է ունեցել ժամը 8:30-ին: Հոսանքազրկված գնացքներից մեկում, որտեղ օդափոխիչները չէին աշխատում, 15 ուղևորներ իրենց վատ են զգացել, նրանք գանգատվել են գլխապտույտից և վերջույթների թմրելուց: Հարկ է եղել հիվանդանոց տեղափոխել նրանցից իննին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: