Վալերիյ Օսիպյանը դիրքեր է ճանապարհել ոստիկանության զորքերի հերթափոխին (տեսանյութ)
TVՕրերս առաջնագիծ մեկնեց ՀՀ ոստիկանության զորքերի հերթական հերթափոխը։ Ոստիկան-սահմանապահներին բարի ծառայություն մաղթելու էր եկել ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը:
ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ Ոստիկանության պետը նշել է՝ մի քանի օրից կլրանա մեկ տարին, ինչ ոստիկանության զորքերն իրականացնում է նաև սահամանապահ գործառույթ։ Վալերիյ Օսիպյանը փաստել է՝ հասարակության մեջ կոտրվել է կարծրատիպը, որ ոստիկանության զորքերը միայն հատուկ միջոցներ կիրառող ստորաբաժանում է։ Ոստիկանության պետը ՀՀ վարչապետի և իր անունից շնորհակալություն հայտնեց սահման մեկնող ոստիկաններին՝ պատրաստակամության ու դիրքերն անառիկ պահելու համար։
Վալերիյ Օսիպյանի ելույթին հաջորդեց օրհնության կարգն ու հրապարակային երդումը, ինչից հետո ոստիկան-սահմանապահները քայլերթ արեցին ու ճամփա ընկան։
Հաջորդ օրը դիրքերից վերադարձան ոստիկանության զորքերի մեկ այլ զորամասի ծառայողներ։ Նրանց դիմավորման հանդիսավոր արարողությանը ներկա էր Վալերիյ Օսիպյանը։ ՀՀ ոստիկանության պետը շնորհակալություն հայտնեց բարեխիղճ ծառայության ու մարտական առաջադրանքն անթերի կատարելու համար՝ ընդգծելով, որ հպարտանում է նրանցով։ Սահմանապահ-ոստիկանների դիմավորման հանդիսավոր արարողությունը եզրափակվեց նրանց քայլերթով։
Վալերիյ Օսիպյանը վերջում զրուցեց ոստիկանության զորքերի ծառայողների ծնողների և հարազատների հետ՝ նրանց ևս շնորհակալություն հայտնելով խիզախ զավակներ դաստիարակելու համար: