Մայրն իր 2 ամսական փոքրիկին թողել է գերեզմանների մոտ և հեռացել
TV2 ամսական փոքրիկ տղային հայտնաբերել էին գերեզմանների մոտ: Ոստիկանները կարողացել են գտնել և ձերբակալել խեղճ երեխայի մորը՝ ծնողական պարտականությունները պատշաճ չկատարելու համար: Դեպքը տեղի է ունեցել Ֆիլիպիններում:
Գերեզմանների հարևանությամբ ապրող մարդիկ լսել են երեխայի լացը: Անհանգստացած հարևանները շտապել են այնտեղ և գտել գերեզմանաքարերի մեջտեղում պառկած փոքրիկին: Մարդիկ նրան անմիջապես հիվանդանոց են տեղափոխել:
Դեպքից որոշ ժամանակ անց Գլորիա Պերեսը, տղայի տատիկը, դիմել է ոստիկանություն և ասել, որ դա արել է իր դուստրը՝ Լարա Սենտիլյասը:
Այն փաստը, որ երեխան մի քանի ժամ շարունակ միայնակ պառկել և արտասվել է, բարդանում է նրանով, որ մերձակայքում կան հարյուրավոր թափառական շներ, որոնց վարքն անկախատեսելի է:
Երեխան ողջ է մնացել միայն հրաշքով:
Հույս ունենք, որ փոքրիկն իր վերջո կգտնի արժանապատիվ ծնողներ:
Ամբողջական նյութը՝ այստեղ