Նյու Յորքում ձերբակալվել է տղամարդը, որը կեղծ ռումբեր էր տեղադրել մետրոյում
ՄիջազգայինՆյու Յորքի ոստիկանությունը հայտնել է տղամարդուն ձերբակալելու մասին, որը կասկածվում է քաղաքի մետրոյի կայարաններում արագ եփման կաթսաների նման երկու սարքեր տեղադրելու մեջ, հաղորդում է «Գոլոս Ամերիկի»-ն:
Նյու Յորքի գլխավոր հետախույզ Դերմոթ Շիի խոսքով՝ ոստիկանները տեսախցիկների նկարահանած տեսանյութում ճանաչել էին տղամարդուն, որը մտնում էր մետրո՝ ձեռքում պահելով բրնձի կասթա հիշեցնող սարք: Կասկածյալն արդեն կալանավորվել է:
Ուրբաթ ցերեկը մետրոյի կայարաններում հայտնաբերված արագ եփման կաթսաները (դրանք օգտագործվում են ահաբեկիչների կողմից ինքնաշեն պայթուցիկ սարքեր պատրաստելու համար) խուճապ էին առաջացրել եւ հանգեցրել ուղեւորների տարհանմանը:
Երրորդ այդօրինակ սարքը հայտնաբերվել էր մետրոյի կայարանից 3 կմ հեռավորության վրա՝ փողոցի հետիոտների համար նախատեսված մասում: Իշխանությունների տվյալներով՝ արագ եփման եւ ոչ մի սարքում չէր հայտնաբերվել պայթուցիկ նյութ:
Ձերբակալվածին դեռեւս մեղադրանք չի առաջադրվել: