Աֆղանստանում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը չի արձագանքում երկրի անվտանության շահերին. Ռոուհանի
ՄիջազգայինԻրանը գտնում է, որ տարածաշրջանի ցանկացած երկրում օտարերկրյա ուժերի ներկայությունը խնդիրներ է ստեղծում, եւ վստահ է, որ Աֆղանստանում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը չի բխում երկրի եւ դրա ժողովրդի անվտանգության շահերից: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին՝ ընդունելով Իրանում Աֆղանստանի նորանշանակ դեսպան Աբդուլհաֆուր Լիվալի լիազորագրերը, հաղորդում է Mehr-ը:
Նրա խոսքով՝ Թեհրանը սատարում է Աֆղանստանի ազգային ինքնիշխանությունն ու միասնությունը եւ մշտապես պատրաստ է օգնել երկրում ամուր անվտանգության եւ խաղաղության հաստատմանը: Ընդգծելով Աֆղանստանում տարատեսակ էթնիկ եւ կրոնական խմբերի միջեւ միասնության անհրաժեշտությունը՝ Ռոուհանին ասել է, որ շիիթներն ու սունիթները, ինչպես նաեւ տարբեր կրոնական խմբերը պետք է զգան, որ Աֆղանստան անունով մեծ ընտանիքի անդամներն են: