«Փյունիկ»-ի ֆուտբոլիստը հրավիրվել է Մոնտենեգրոյի հավաքական
ՍպորտՍեպտեմբերի 5-ին և 10-ին Մոնտենեգրոյի ազգային հավաքականը կխաղա Հունգարիայի (ընկերական) և Չեխիայի (Եվրո-2020, ընտրական փուլ) հավաքականների հետ:
Այդ խաղերին նախապատրաստվելու համար «Փյունիկ»-ից Մոնտենեգրոյի հավաքական է հրավիրվել դարպասապահ Անդրիա Դրագոևիչը: Այս մասին հայտնում է «Փյունիկ»-ի կայքը:
Մոնտենեգրո - Հունգարիա խաղը կկայանա սեպտեմբերի 5-ին, ժամը 22:45-ին, իսկ Մոնտենեգրո - Չեխիա խաղը՝ սեպտեմբերի 10-ին, ժամը 22:45-ին: