Երևան, 21.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ուժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» Հայաստանը նշում է Անկախության օրը Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է Փաշինյանը Փաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներից Ինչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Սկսվել է Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիան Արցախի դեմ. «Փաստ» Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան


Երևանում տեղի ունեցավ Կանադայի YEDI ինստիտուտի START-UP ծրագրի շնորհանդեսը (տեսանյութ)

Մշակույթ

Օգոստոսի 21-ին Երևանում տեղի ունեցավ Գ. Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի և Կանադայի Յորքի ձեռներեցության զարգացման ինստիտուտի (YEDI) համատեղ միջազգային START-UP ծրագրի շնորհանդեսը։

 

YEDI-ն կանադական բիզնես-ինկուբատոր, աքսելերատոր և վենչուրայի ֆոնդ է, որը ֆինանսավորվում է Կանադայի կառավարության, խոշոր բանկերի և մասնավոր կազմակերպությունների կողմից։  2016 թ.-ին YEDI-ն Իսրայելի Արիել համալսարանում բացել է բիզնես-աքսելերատոր, իսկ 2018 թ. Գ. Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի Տնտեսագիտական Համալսարանում Միջազգային ֆինանսների բազային ամբիոն։ Հայաստանում YEDI-ի պաշտոնական գործընկերն է Գ. Վ. Պլեխանովի անվ. ՌՏՀ Երևանի մասնաճյուղը, որի հրավերով էլ Երևան էին ժամանել YEDI-ի նախագահ Մարատ Րեսինը, բիզնես-մոդերատորների կանադական թիմը, ինչպես նաև ծրագրին մասնակցելու նպատակով խոշոր գործարարներ Չինաստանից, Հնդկաստանից, Վիետնամից, Իրանից։

Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, ով կառավարության անունից ողջունեց այս նախաձեռնությունը՝ հայտնելով իր պատրաստակամությունը բազմակողմանի աջակցություն ցուցաբերելու ծրագրի մեկնարկին, հետագա զարգացմանն ու ընդլայնմանը Հայաստանում։

 

Գ. Վ.Պլեխանովի անվ. ՌՏՀ Երևանի մասնաճյուղի տնօրեն Թամարա Վարդանյանն իր խոսքում նշեց, որ այս ծրագիրն արդեն լայն տարածում ունի աշխարհում ու մեծ հեռանկար է բացում գիտելիքահեն տնտեսության զարգացման համար։ Ծրագրին մասնակցությունը ոչ միայն առաջնակարգ բիզնես կրթություն ստանալու հնարավորություն է, այլև ներառում է նորարարական բիզնես ծրագրերին ու Start-UP-երին բազմակողմանի օժանդակության ցուցաբերում։

 

«Սա բացառիկ հնարավորություն է նոր գաղափարների, ծրագրերի և բիզնես-նախագծերի հեղինակների համար, որպեսզի իրենք ձեռք բերեն դրանք իրականության վերածելու գործիքակազմ»,- ասաց Թ․ Վարդանյանը՝ նշելով նաև, որ սա աննախադեպ միջոցառում է, որն ի սկզբանե նախատեսված էր անցկացնել Մոսկվայում։ Սակայն, հետևելով մեր երկրում ընթացող քաղաքական անցուդարձին՝ YEDI-ի նախագահ, պարոն Րեսինը որոշում է կայացրել այն տեղափոխել Հայաստան՝ դրանով իսկ իր աջակցությունը հայտնելով մեր երկրում ընթացող փոփոխություններին։ 

 

Նշվեց, որ 2018 թ. շվեդական UBI Global գործակալության կողմից YEDI-ն ճանաչվել է որպես աշխարհում «Առաջին համալսարանական բիզնես-աքսելերատոր»:

 

YEDI-ի նախագահ Մարատ Րեսինն իր խոսքում նշեց, որ Կանադայում իրենք ստարտ-ափերի համար ունեն տարբեր ծրագրեր, բազմաթիվ հետաքրքիր նախագծեր, նաև ծրագրեր միջազգային ձեռներեցների համար, որոնք կարող են բիզնես ծրագրեր իրականացնել իրենց աջակցությամբ։ YEDI-ն ունի բոլոր հնարավորությունները (այդ թվում առանձին կամպուս) միջազգային ընկերությունների համար, որոնք ցանկանում են մուտք գործել Հյուսիսային Ամերիկայի շուկա։

«Երբեմն, երբ երկիրն ունի փոքր շուկա, խնդիր է առաջանում, քանի որ մարդիկ սկսում են իրենց բիզնեսը, զարգացնում ու ընդլայնում այն, իսկ հետո ի՞նչ անել։ Նրանք կամ վաճառում են իրենց ծրագրերը ամերիկյան կամ եվրոպական ընկերություններին, կամ  տեղափոխում այլ երկիր, ինչը դրական երևույթ չէ։ Ահա մենք ձևավորում ենք հատուկ ծրագիր նման ստարտ-ափերի համար, որպեսզի իրենք մեծացնեն իրենց բիզնեսն ու մուտք գործեն նաև Հյուսիսային Ամերիկայի շուկա»,- ասաց YEDI-ի նախագահ Մարատ Րեսինը։

Րեսինը նշեց, որ այս ծրագիրը Հայաստան բերելով՝ իրենք ցանկացել են մի փոքր աջակցություն ցույց տալ այն գործընթացներին, որոնք այժմ տեղի են ունենում Հայաստանում, և ողջ աշխարհից մարդկանց բերել Հայաստան, որպեսզի նրանք տեսնեն, որ սա հիանալի շուկա է, որը կարող է ներգրավել ներդրումներ։

 

«Տեսնելով այսպիսի մեծ աջակցություն Հայաստանի կառավարության և Գ. Վ. Պլեխանովի անվ. ՌՏՀ Երևանի մասնաճյուղի կողմից՝ ես պաշտոնապես ուզում եմ հայտարարել, որ մենք ուրախ կլինենք խորացնելու համագործակցությունը Հայաստանի հետ, կառուցելու մեր կամպուսն այստեղ ու իրականացնելու մեր ծրագրերն այստեղից»,- ասաց Րեսինը։

 

 

Գ. Վ. Պլեխանովի անվ. ՌՏՀ Երևանի մասնաճյուղի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Վարդանյանը շնորհակալություն հայտնեց Րեսինին՝ միջոցառումն Հայաստանում անցկացնելու համար։

 

«Հայաստանում ներդրումային մթնոլորտը օր օրի բարելավվում է։ Մենք բաց ենք համագործակցության համար և արդեն իսկ ուրվագծել ենք մեր ռազմավարական համագործակցության ճանապարհային քարտեզը YEDI-ի հետ։ Կարծում եմ՝ Հայաստանում մենք ունենք ամենակարևորը՝ ինտելեկտուալ ներուժ, աշխատասեր ժողովուրդ, ճկուն միտք, որը, ցավոք, դեռ բավարար չափով չի կապիտալիզացվում»,- ասաց Արման Վարդանյանը։

 

 

Նշենք նաև, որ Գ. Վ. Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճյուղը (erevan.rea.ru)  հիմնադրվել է 2004 թ.-ին,  որտեղ իրականացվում են Բարձրագույն կրթություն (Բակալավրիատ) և MBA ծրագրեր։ Գ.Վ. Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճյուղում գործում է Ռուսաստանի Դաշնության սահմաններից դուրս գտնվող աշխարհում միակ ռուսական պետական քոլեջը (միջին մասնագիտական կրթություն՝ 9-րդ դասարանի հենքով)։

 

 

 

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԵվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանՇնորհավոր բոլորիս Անկախության տոնը, Աստված զորավիգ մեր սուրբ հայրենիքին, մեր անկախ պետությանը, և մեր արարող ժողովրդին. Ավետիք ՉալաբյանՀայաստանի զուգահեռ իրականությունների «անկախությունը». Աննա ԿոստանյանՄենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն ՄարուքյանՄենք կարող ենք տարբեր կերպ մտածել, վիճել, չհամաձայնել միմյանց հետ, բայց մեր Հայրենիքը մեկն է. և մեր ժողովուրդն անբաժանելի է. Վահե Դարբինյան Անկախության նկատմամբ արտաքին ոտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Սամվել Կարապետյան «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվՓաշինյանը պետք է հասկանա՝ Հայաստանի անկախության հռչակումն Ալիևի հետ քննարկման ենթակա չէ. Ուժեղ ՀայաստանԱնկիրթ և ոչ տառաճանաչ հասարակությանը շատ հեշտ է խաբելը. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» շնորհավորում է բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առիթովՀայաստանը կրկին նոր փորձության միջով պետք է անցնի. Տիգրան Դումիկյան Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» «Սեպտեմբերի 21-ը պետք է դառնա Հայաստանի ինքնիշխանության վերականգնման օրը». Խաչիկ ԱսրյանՔաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում են անկախ պետականության համար. Մհեր Ավետիսյան Հայաստանը նշում է Անկախության օրը Իշխանությունները ասում էին շահավետ չէ․ վրացիները 6 ամսում ունեցել է 500 միլիոն դոլարի շրջանառություն․ Նարեկ Կարապետյան Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է ՓաշինյանըՓաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներիցՀայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրըԱՄՆ-ում լրագրությունը մեռած է՝ հայտարարել է Թրամփի խորհրդականըԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 20-ից 24-ըՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովԻրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցությունը որակել է որպես հնարավորությունԱտելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՍեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինիԳազի հնարավոր թանկացման շեմին․ կառավարությունը լռում է, իսկ քաղաքացիները պատրաստվում են նոր հարվածի. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց փոխանակում են իրականացրել Բելառուսի միջոցովՎթար՝ Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսի մասնակցությամբ․ կան վիրավորներՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՄիջին ուժգնության երկրաշարժ, 4.2 մագնիտուդ. Ռուսաստան«ՀԵԼԻՔՍ»-ը մուտք է գործել Հայաստանի շուկա․ Երևանում բացվել է«ՀԵԼԻՔՍ» Լաբորատոր համալիրը«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին Արցախում էթնիկ զտման հետևանքով զոհվածների հիշատակինԱդելիա Պետրոսյանը խոստովանել է, որ կարոտում է մրցումներըՊատմական Սինտագմա հրապարակում անցկացվող Խաղաղության համաշխարհային օրվա միջոցառման պատվավոր երկիրը Հայաստանն էԻսրայելի ՊԲ-նհարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներինՔոբայր վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը. նա հոսպիտալացվել էԱրցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն. բայց այդ իրավունքը կյանքի կոչելու համար մենք դեռ երկար ու աշխատանքով լեցուն ճանապարհ պիտի անցնենք․ Նարեկ ԿարապետյանՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցներըԱռանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներ