Մեքենան հեծանիվների համար նախատեսված հատվածում կայանած վարորդի նկատմամբ արձանագրություն է կազմվել
TVՀեծանիվների համար նախատեսված հատվածում մեքենան կայանած վարորդի նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն է կազմվել: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը:
«Օգոստոսի 23-ին համացանցում մի լուսանկար էր տարածվել, որում երևում է մի մեքենա՝ կայանած ճանապարհի հեծանիվների համար նախատեսված հատվածում։
Օգոստոսի 24-ին ճանապարհային ոստիկանները հայտնաբերել են մեքենան։ Վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։
Հարգելի վարորդներ, ևս մեկ անգամ կոչ ենք անում պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։ Ճանապարհային ոստիկանությունը հետևողական է»,- նշված է հայտարարությունում: