Գագիկ Խաչատրյանը բերման կենթարկվի ԱԱԾ
ՀասարակությունՔիչ առաջ հաստատվեց լուրը, որ ՊԵԿ նախկին նախագահ, նախկինում նաև սուպերնախարար աշխատած Գագիկ Խաչատրյանի սեփականություն հանդիսացող առանձնատնում և գրասենյակներում խուզարկություններ են իրականացվում, իսկ խուզակության ավարտից հետո Խաչատրյանը բերման է ենթարկվելու Ազգային անվտանգության ծառայություն:
ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողներին հայտնել է, որ Գագիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվելու առանձնապես խոշոր չափերի վատնման և պաշտոնեական դիրքի չարաշահման համար:
Ըստ նրա, խոսքը տասնյակ միլիոնավոր դոլարների մասին է: Չի բացառվում, որ մեղադրանքը լրացվի այլ հոդվածներով: