Ինչո՞ւ է Հայաստանը հրաժարվել մասնակցել Լեհաստանում կայանալիք տնտեսական համաժողովին․ Մնացականյան
ՔաղաքականԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու է Հայաստանը հրաժարվել մասնակցել Լեհաստանում կայանալիք տնտեսական համաժողովին:
«Սա մերժման խնդիր չէ. սա արտահայտությունն է ինքնիշխանության: Մենք չենք մերժել, վարչապետն ունի այցերի իր ծրագիրն ու իր ներքին քաղաքականության գերակայությունները: Մեզ պետք է ուղղակի համադրել և գտնել՝ ինչպես վարվել նմանատիպ տարբեր հարցերում: Սրանից ելնելով էր, որ այսպես վարվեցինք», - ասաց Մնացականյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանը չի հաստատել Փաշինյանի մասնակցությունը վերոնշյալ համաժողովին։