Երևան, 15.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ի՞նչ կապ ունի կոստյումը ծխախոտի հետ. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ) Դոնալդ Թրամփի ականջը, առաջին տանկերը պատերազմում. «Փաստ» Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ուկրաինայի ԶՈւ-ն hարվածել է ՌԴ-ում Ozon-ի պահեստին. զnhեր և տnւժածներ չկան Իշխանության համար հարգանքի տուրք մատուցելն ու այդ մասին խոսելը դառնում է խիստ «վտանգավոր». հանկարծ ադրբեջանցիները չջղայնանան․ Աբրահամյան Փաշինյանի հռչակած «իրական Հայաստան» քաղաքականությունը ներկայում հանգեցնում է մշտական զիջումների ու կորուստների. «Փաստ» Ոչ բոլոր հայերն են «յուրային». իշխանությունները վերանայում են Սփյուռքի հետ հարաբերությունները. «Փաստ» «Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ»


Հրավառությունները՝ կրակոցներ, իսկ խաղալիքները՝ փամփուշտ. «սովորական կրակոցի» ամեն օրվա թողած հետքը․ «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս համայնքի զառիվեր ճանապարհներից մեկը տանում է Ռաֆիկենց տուն, որը գյուղի վերջին տունն է՝ ամենամոտը հայ-ադրբեջանական սահմանին ու առաջինը՝ հակառակորդի նշանառության տակ: Բայց Ռաֆիկենց տունը գտնելու հարցուփորձի ճանապարհը նախ տիկին Գայանեի տուն է բերում:

«Ամոթ է՝ հո դռան առաջ չես կանգնելու»,-ասաց նա ու տուն հրավիրեց ինձ: Միանգամից զրույցի բռնվելով՝ տիկին Գայանեն սկսեց խոսել առօրյա հոգսերից, սպասելիքներից, հետո անցավ կրակոցներին ու խաղաղությանը:

Փոքրուց գիտեն՝ կրակոցն ինչ է

«Ես դպրոցում եմ աշխատում, որ սուտ չասեմ՝ արդեն 24 տարի: 40 տարի է՝ Բաղանիսում հարս եմ, բայց Իջևանի աղջիկ եմ»,«Փաստի» հետ զրույցում պատմեց տիկին Գայանեն, որի ընտանիքի հիմնական եկամուտի աղբյուրը հողագործությունն է, իսկ դպրոցից ստացած աշխատավարձը 27 հազար դրամ է:

«Թեպետ ապրուստը դժվար է, իսկ եկամուտը՝ քիչ, բայց վարկ ենք վերցրել, ստիպված մեքենա ենք առել, որ, Աստված չանի, կրակոց լինի, կարողանանք երեխաներին գյուղի ծայրը տանել: Գիտես՝ մեզ մոտ 2 տարեկանից գիտեն՝ կրակոցն ինչ է, գիտեն՝ կրակոցի ժամանակ ինչ պիտի անեն, ուր պիտի գնան…»,-մի քիչ հպարտությամբ, բայց և ափսոսանքով է ասում նա:

«Մարդիկ հիմա ծնունդի, կնունքի հավես ունեն: Վերջին տարիներին էդ հավեսը չկար: Բայց որ հանկարծ ինչ-որ մեկի տանը ծնունդ կամ կնունք է լինում ու վերջում հրավառություն է սկսվում, 4 տարեկան թոռս ասում է՝ վայ, տատ ջան, կրակոցը սկսվեց: Էրեխեքը գիտեն, թե կրակոց է…»

Պատկերացումներն ու իրականությունը

Տիկին Գայանեն ասում է՝ իր համար կրակոցը սովորական է: «Ոնց որ էրեխեքի համար էլ է սովորական: Սովորական կրակոց, երբ մեծ ու փոքր գիտի՝ ինչ պիտի անի: Դե էդ ժամանակ մեկ-մեկ բարեկամ, հարազատների տուն ենք գնում, բայց էլի հետ ենք գալիս՝ հողամաս ունենք:

Բայց գիտես, չէ, գյուղում հարուստներ կային, հիմա գյուղից փախել են: Չէինք պատկերացնի, որ իրենք էդ ամեն ինչը կթողնեին, կգնային… Մենք էնքան ենք մնացել կրակոցների տակ, պատկերացրու՝ տանիքիդ վրա էդ բոմբը տրաքի, ո՞նց կլինի»,ասում է նա ու կրկին համոզում՝ կրակոցը սովորական է, ուղղակի կյանքն է այստեղ այլ: 

Տիկին Գայանեն խաղաղության մասին իր պատկերացումն ունի: Մի կողմից կա խաղաղ ապրելու ցանկությունը, իսկ մյուս կողմից՝ իրականությունը, որը նրան խանգարում է լավատես լինել: «Թշնամին վնասելու ցանկություն ունի: Կարողա չսպանեն, բայց մտածված վիրավորեն կենդանիներին:

Հողամասերի վրա են կրակում, որ բերքը փչացնեն, դպրոցի վրա էլ են կրակում… Ես խաղաղության հնարավորություն չեմ տեսնում, պայմանագիր կարող է կապեն, բայց խելքս չի կտրում…Էսքան թշնամությունից հետո հնարավոր չի, որ խաղաղություն լինի»,-ասում է նա ու միաժամանակ շեշտում՝ գյուղն իրեն պաշտպանված է զգում, որովհետև գյուղից շատերն են պայմանագրային զինծառայողներ:

…Որ ոչ մի մայր արցունք չթափի

Ռաֆիկենց տունը տիկին Գայանեի տնից հեռու չէր՝ դիմացի հատվածում, բայց մի քիչ վերև՝ ավելի մոտ հայ-ադրբեջանական սահմանին ու ամենաառաջինը՝ հակառակորդի նշանառության տակ: Ռաֆիկենց տան դիմաց մի կին էր կանգնած:

Նաիրան էր՝ Ռաֆիկի կինը, որը Բաղանիս Վանաձորից է հարս եկել: Նաիրան երեք երեխաների մայր է։

Հրավիրում է տուն: Առաջինը գրավում են տան պատերը, ուր մեծ տղայի ստեղծագործություններն են, աղջկա ձեռքի աշխատանքներն ու փոքր տղայի սպորտային հաջողությունները փաստող մեդալները: 

Տան առաստաղը ևս դատարկ չէր՝ կրակոցներից առաջացած մեծ փոսեր էին, իսկ տան տանիքն ամբողջությամբ ավերված էր:

«Տունը մեծ է, ծախսը՝ շատ»,-ասում է Նաիրան ու հավելում՝ թեև վերանորոգման հնարավորություն չունեն, բայց ոչ ոքից որևէ ակնկալիք չունեն:

Ընտանիքի հիմնական զբաղմունքը հողագործությունն է, որով էլ պայմանավորված էր տան տղամարդու բացակայությունը:

«Հույսը միայն մեզ վրա ենք դնում: Մենք տունը փոփոխել ենք, քանի որ սենյակից հնարավոր չէր կրակոցի ժամանակ դուրս գալ: Դռներից մեկի տեղը պատ ենք շարել՝ մյուս կողմից ենք դուռ բացել: Այստեղ հաճախ են կրակոցներ լինում: Այդ ժամանակ գնում ենք ներքև՝ թաքստոց, կամ հարևանի տուն: Մեր տունը սահմանից հազիվ 1 կմ հեռավորության վրա է»,-պատմում է նա, բացում պատուհանն ու ցույց տալիս անզեն աչքով տեսանելի դիրքերը:

«Որտեղ ուզես՝ կարող ես պայման ստեղծել, անգամ կրակի տակ: Տեղափոխվելու մասին առհասարակ չենք մտածում: Մի օր կրակոցները շատ էին, գնացել էինք Վանաձոր, բայց էրեխեքը մեզ հետ են բերել: Ասացին՝ եկեք գնանք: Ասում էին՝ եթե մենք մեր տանը չլինենք, մեր զինվորն ո՞ւմ համար պետք է պոստեր պահի: Ասում էին՝ ո՞ւմ համար են պահում:

Առաջինը մեր զինվորներն են մեզ պահում, հետո մենք՝ իրենց, իրենք գիտեն, որ մենք կանք այստեղ»,-նշեց նա՝ շեշտելով, որ ոչ մի անգամ չի փոշմանել, որ հենց Բաղանիս է հարս եկել:

«Միայն ուզում եմ, որ իմ ու մեր գյուղի բոլոր երեխաները հանգիստ քնեն: Ուզում եմ՝ իմ երեխան հանգիստ գնա դպրոց ու հետ գա, ու ոչ թե մի բան տրաքի՝ վազենք տեսնելու, թե ում երեխային ինչ եղավ։

Ուզում եմ խաղաղություն լինի՝ ոչ մի մայր արցունք չթափի: Երկու երազանք ունեմ: Ամենամեծ երազանքս այն է, որ կրակոց չլինի: Ուզում եմ խաղաղ լինի ու գլխիս ջուր չկաթա՝ ուրիշ ոչինչ չեմ ուզում»,-ասում է Նաիրան:

Տղե՛րք, ուժեղ եղեք

Զրույցին է խառնվում փոքր տղան՝ 14 -ամյա Դավիթը՝ ձեռքին ինչ-որ իրեր: Հայ-ադրբեջանական սահմանին ամենամոտ տանն ապրող երեխան ոչ թե խաղալիքների, այլ փամփուշտների հավաքածու ունի, որոնք տարիների ընթացքում իրենց տանից է հավաքել: Նրա համար խաղալիքն իրական փամփուշտն է եղել:

Հիմա Դավիթի երազանքը սպա դառնալն է:

«Մանկուց երազել եմ զինվորական դառնալ, ուզում եմ, որ երազանքս կատարվի: Ամեն ինչ կանեմ, որ կատարվի»,-ասում է նա ու խոսում վախի ու քաջության մասին:

«Մենք չպետք է վախենանք իրենցից, թող իրենք մեզանից վախենան: Եթե մենք վախենանք, էլ խի ենք այստեղ մնում: Եթե մենք վախենանք, մեր զինվորն էլ կվախենա, բայց տենց ո՞ւր կհասնենք:

Ավելի լավ է քաջ մնանք: Ինձ միշտ քաջալերում են: Մեր մարզիչն էլ է ոգևորում, ասում է՝ տղե՛րք, ուժեղ եղեք, որ մի օր էլ դուք եք զինվոր դառնալու»,-նշում է Դավիթն ու թվարկում սիրելի առարկաները՝ ֆիզկուլտուրա, աշխարհագրություն ու ռազմագիտություն:

«Չեմ թողնի, որ իմ էրեխու երազանքը գետնով տան»

Զրույցին խառնվում է մայրը՝ կես կատակ նախատում որդուն մյուս առարկաներից ստացած վատ գնահատականների համար:

Վախի ու քաջության պատկերացումը Նաիրայի դեպքում այլ է:

«Բաղանիսի էրեխեն կրակոցի ձայնը լսելուց չի վազելու, իրեն չի կորցնելու, կանգնելու է: Երբ այդ պահին իմ երեխաների կողքին չեմ, գիտակցում եմ, որ մի ապահով պատի հետևում կանգնել են: Բայց, միևնույն է, մայր ես: Մեկ է՝ վազելու ես, մեկ է՝ գնալու ես…»

Նաիրան խոստովանում է՝ իր համար կրակոցը սովորական չէ: «Մի օր Վանաձորում ասացին՝ դե, ձեզ համար սովորական կլինի: Այդպես չէ, ամեն օրն իր հետքն ունի… Երբ Դավիթը փոքր էր, այդ ձայնից դողում էր:

Հետո մեծացավ: Ասում էինք՝ էլի՞ ես ուզում սպա դառնալ, ասում էր՝ հա, մա՛մ, անպայման: Մեծ տղայիս՝ Գեորգիի ոտքը կոտրվել էր, որոշ ժամանակ հետո բժիշկն ասաց՝ ի վիճակի չես ծառայելու: Էրեխեն լաց եղավ, բժիշկն ասաց՝ ուրիշը լաց է լինում, որ գնալու է, դու՝ որ չես գնալու:

Մի օր երկու եղբայրներով նստած էին: Գծագրում էին, թե ոնց են տունն ավելացնելու:

Տան գլխին նորից տուն են ուզում սարքել: Կյանքում չեմ թողնի, որ իմ էրեխու երազանքը գետնով տան: Էդ օրվանից սկսեցի ինձ տրամադրել, որ մի օր մեր աշխարհը խաղաղ կլինի, իսկ իմ էրեխեն հանգիստ կծառայի…»

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

 

 

 

 

Սրբուհի Գալյան, Ձեր տոնը փոխե՛ք, Դուք հաշվետու եք Ազգային ժողովին․ Իրինա ՅոլյանԻշխանություններն ամեն գնով ճնշում են ազատամտության ցանկացած դրսևորում. Մենուա ՍողոմոնյանՊատգամավորներին դիտողություն անել չի՛ կարելի․ Էդգար Ղազարյանը՝ Սրբուհի Գալյանին«ՀայաՔվե»-ն միացել է Արցախի հայկական ժառանգության պաշտպանության վերաբերյալ բողոք-դիմումինԱյնպիսի տպավորություն է, որ այստեղ նստած է իշխանությունը, ոչ թե ընդդիմությունը, համբերե՛ք, այսպես էլ լինելու, շատ չի մնացել. Դավիթ ՂազինյանԽտրական մոտեցում կա այն համայնքների նկատմամբ, որտեղ ընդդիմադիր համայնքապետեր կան. Լենա ՄաթևոսյանՀանդիպում տեղի չի ունենա․ Նարեկ Կարապետյանը՝ Աննա Հակոբյանի հետ հանդիպելու մասին Կհանդիպենք Արցախի պետնախարարին. գերնպատակն արցախահայության վերադարձի իրավունքն է, բայց այստեղ պետք է ունենանք մշակութային կենտրոն. Նարեկ Կարապետյան «Արցախի հայությունը ՀՀ-ում պետք է ունենա մեկ հիմնական ինստիտուտ». Նարեկ Կարապետյան Արագ աճ, որակյալ զարգացում․ Ֆասթ Բանկի առաջիկա զարգացման 4 ուղենիշերը «Բարգավաճ Հայաստան»-ը անկախ բոլոր անարդարություններից շարունակելու է իր դերակատարությունն ունենալ Հայաստանի հանրային, քաղաքական կյանքում. հայտարարություն Ի՞նչ կապ ունի կոստյումը ծխախոտի հետ. «Փաստ»Արմեն Գրիգորյանի և առհասարակ Փաշինյանի կառավարության օրոք մեկնարկած ցանկացած նախաձեռնություն պարզապես հարմարեցվում է օտարների ձևավորած տարածաշրջանային օրակարգերին. Ա․ ԿոստանյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ) Դոնալդ Թրամփի ականջը, առաջին տանկերը պատերազմում. «Փաստ» Խաղադաշտից՝ հանք․ «Սյունիք» ՖԱ-ն՝ ԶՊՄԿ-ումՄեր երկրում աշակերտների գրագիտության մակարդակը տարեցտարի նվազում է. Ատոմ ՄխիթարյանԻնչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ»Ուկրաինայի ԶՈւ-ն hարվածել է ՌԴ-ում Ozon-ի պահեստին. զnhեր և տnւժածներ չկան Իշխանության համար հարգանքի տուրք մատուցելն ու այդ մասին խոսելը դառնում է խիստ «վտանգավոր». հանկարծ ադրբեջանցիները չջղայնանան․ Աբրահամյան Փաշինյանի հռչակած «իրական Հայաստան» քաղաքականությունը ներկայում հանգեցնում է մշտական զիջումների ու կորուստների. «Փաստ»Ոչ բոլոր հայերն են «յուրային». իշխանությունները վերանայում են Սփյուռքի հետ հարաբերությունները. «Փաստ»Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան Դումիկյան«Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում. «Փաստ»Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ»Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ»«Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ»Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ»Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ»Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ»Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ»Սոցիալական ցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համար արգելելու համար Մակրոնն առաջարկ է արելՍեպտեմբերի 15/16-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱմենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու արքեպիսկոպոս ԱկսիյինՀայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում ԷՀայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերըՎրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել էՀայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում. Էդմոն ՄարուքյանOpenAI-ի գործադիր տնօրենը վախենում է ԱԲ-ի օգտագործման դիստոպիկ սցենարիցԱրաբկիրում տղամարդը դանակը ձեռքին հայհոյել է ինչ-որ անձանց՝ փորձելով նրանցից մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնելՄենք այլևս չենք լռելու. խորհրդարանում պայքարում ենք մեր հայկական ինքնության համար. ՈՒժեղ ՀայաստանՊատերազմը պետք է ավարտվի. ԶելենսկիՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներՄենք կշարունակենք nչնչացնել Իսրայելին uպառնացող ցանկացած uպառնալիք․ ՆեթանյահուԴադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի այլալեզու որևէ տառ չկաԼեհաստանում զինուժին թույլ են տվել օդային տարածքում խոցել օտար օբյեկտներՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԿանադայի վարչապետը ակնկալում է ԵՄ-ի հետ համագործակցության զգալի խորացումՆեյմարը չի ցանկանում վերադառնալ հավաքական․ Անչելոտտի