Թունավորման վայրից սննդամթերքի 19 նմուշ ուղարկվել է լաբորատորիա
ՀասարակությունԻնչպես արդեն տեղեկացրել ենք Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի թիվ 16/1 հասցեում գտնվող «Դվին» հանդիսությունների սրահում զանգվածային թունավորման դեպք է գրանցվել:
Թունավորման ախտանիշներով Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն և ինֆեկցիոն-հակատուբերկուլոզային հիվանդանոց են տեղափոխվել 47 քաղաքացի, որոնցից երկուսի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար, իսկ մյուսները համապատասխան բուժօգնություն ստանաուց հետո դուրս են գրվել:
Սննդամթերքի անվտնագության տեսչական մարմնի աշխատակիցները մանրամասները պարզելու համար օպերատիվ կապ են հաստատել ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազագային կենտրոնի հետ և տեղում համատեղ միջոցառումներ են իրականացրել:
ՍԱՏՄ ղեկավար Գերոգի Ավետիսյանի ֆեյսբուքյան էից տեղեկանում ենք, որ տեսչական մարմնի աշխատակիցները վերցրել են սննդամթերքի 19 նմուշ, որոնք ուղարկվել են լաբորատորիա:
«Արդյունքների մասին հավելյալ կտեղեկացնենք»,- նշված է Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառման մեջ: