Էն, ինչ կատարվում ա, ուղղակի խայտառակություն ա ու անթույլատրելի․ Լևոն Քոչարյան
Հասարակություն«Էն, ինչ կատարվում ա, ուղղակի խայտառակություն ա ու անթույլատրելի՝ հաշվի առնելով Ռոբերտ Քոչարյանի դերն Արցախի ազատագրական պայքարի, անկախության ու շատ մեծ ձեռքբերումների համար, որ ունեն Հայաստանն ու Արցախը»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում,այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը:
Հարցին՝ Հայաստան-Արցախ հարաբերություններում լարվածություն նկատո՞ւմ է Լևոն Քոչարյանը նշել է. «Ցավալի է, պետք է ամեն ինչ անել, որ լարվածություն չլինի, բայց դա նկատելի է, դրա մասին խոսում են և՛ ՀՀ-ում, և՛ Արցախում: Առաջացման պատճառները՝ երևի անվստահությունն է, որ կա, միգուցե անկեղծության պակասն է, որ կա գործող ղեկավարության միջև»: