Մարգարյան ծննդատանը 24-ամյա ծննդկան է մահացել
ՀասարակությունՔիչ առաջ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում, 24-ամյա ծննդկան է մահացել: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
24-ամյա Լուիզա Ավետիսյանը 4 օր առաջ հետազոտման նպատակով եկել Մարգարյան ծննդատուն, այսօր առավոտյան առաջնեկին է ունեցել՝ տղա երեխա:
Լ. Ավետիսյանի մահվան մեջ հարազատները մեղադրում են բժիշկներին ՝ մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար: Հարազատները նաև նշում էին, որ Լուիզային վիրահատել են, նա կեսարյան հատման եղանակով է տղա ունեցել: Այնուհետև որոշ ժամանակ անց հայտնել են, որ մայրը նարկոզից դուրս չի եկել և մահացել է: Այս պահին հարազատները փորձում են պատասխան ստանալ բժիշկներից, սակայն բժիշկ չկա, ասես բոլորը «հօդս ցնդած լինեն»:
«Ճիշտ է, մենք Լուիզային էլ հետ չենք բերի, բայց պահանջում ենք, որպեսզի նրա մահվան մեջ մեղավորները պատժվեն, որպեսզի, նորից ենք կրկնում՝ հետագայում մեր նման ընտանիքներ այս վիշտը չապրեն»,-ասում էին հարազատները: