70 տոկոսով նվազեցնում ենք ծախսերը փոքր օդանավերի համար. Տաթեւիկ Ռեւազյան
Տնտեսություն«Զվարթնոց» օդանավակայանը նվազեցրել է ծախսերը փոքր ավիացիայի համար, նույնը մենք ենք անում՝ 70 տոկոսով նվազեցնում ենք նավիգացիայի ծախսերը փոքր օդանավերի համար, որ կատարում են չվերթներ ՀՀ տարածքում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 3-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Քաղավիացիայի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը:
Նրա խոսքով, իրականում դժվար է փոքր ավիացիայի ոլորտը զարգացնելը. «Եթե որեւէ մեկը մտածում է, որ մեծ փողեր կան փոքր ավիացիայում, իրականում այդպես չէ: Այս ոլորտը զարգանում է, որովհետեւ կան մարդիկ, որ սիրում են այն»: