Դոլարի փոխարժեքը շարունակում է աճել. Եվրոն թանկացել է շուրջ 4 դրամով
ՏնտեսությունԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 4-ին, կազմել է 476.50 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.17 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 525.01 դրամ (աճել է 3.81 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 580.66 դրամ (աճել է 9.92 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.18 դրամ (աճել է 0.06 դրամով)։
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 283.03 դրամ, ոսկի՝ 23,559.6 դրամ, պլատին՝ 14,415.96 դրամ: