2019թ.-ի հուլիսին գնաճը կազմել է 2.8 տոկոս. Հացը թանկացել է 5.5 տոկոսով, միսը՝ 3.1 տոկոսով, թռչնամիսը՝ 13,6 տոկոսով
Տնտեսություն2019թ.-ին սպառողական գները յուրաքանչյուր ամիս նախորդ տարվա համապատասխան ամսվա նկատմամբ կանոնավոր աճել են: Ըստ Ազգային վիճակագրական կոմիտեի՝ 2019 թ. հուլիսին նախորդ տարվա հուլիսի համեմատությամբ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.7% գնաճ: Հունիս ամսին գնաճը կազմել էր 2.5%, դրանից առաջ 2.8, ապրիլ ամսին 2,2 եւ այլն:
Հիշեցնենք, որ 2018թ․-ի հունվար-դեկտեմբեր ամիսներին, 2017թ. համանման ցուցանիշի համեմատ Հայաստանում գնաճը կազմել էր 2.5%։
Այսպիսով, սննդամթերքի համար 2019թ.-ի հուլիսին նախորդ տարվա միեւնույն ժամանակահատվածի համեմատությամբ գնաճը կազմել է 2.8%, նախորդ ամսվա աճը եղել է 4.8 %: Մասնավորապես հացը թանկացել է 5.5 %-ով, ձուն՝ 38.9 %-ով, միսը՝ 3.1 %, կարտոֆիլինը՝ 75.4 %, թռչնամիսը (հավ, հնդկահավ եւ այլ ընտանի թռչուններ)` 13.6 %, բանջարեղենի գներն աճել են 11,7%-ով, կարագի գինը նվազել է 3.6 %-ով ։
Ալկոհոլային խմիչքների եւ ծխախոտային արտադրատեսակների գներն աճել են 4,1%-ով։ Հագուստի, կոշիկի եւ տրիկոտաժե այլ պարագաների գները գրանցել են 6.2 % աճ։
Առողջապահության ոլորտում արձանագրվել է գների 1.7 % աճ, տրանսպորտի ոլորտում՝ 1.1 % աճ: Կապի, ինչպես նաեւ հանգստի եւ մշակույթի ոլորտներում գները համապատասխանաբար նվազել են 0.5 % եւ 1.3%-ով։
Կրթության ոլորտում սպառողական գների ինդեքսը կազմել է 1.4 %, ռեստորանների եւ հյուրանոցների ոլորտը՝ 1.1% եւ տարբեր ապրանքների եւ ծառայությունների մասով՝ 0.3% աճ։