Ալկոհոլի ամենաբարձր եւ ամենացածր գները եվրոպական երկրներում․ ԵՄ-ն վիճակագրություն է հրապարակել
ՄիջազգայինԵվրամիությունն անվանել է ալկոհոլային ապրանքների ամենաբարձր եւ ամենացածր գներն ունեցող երկրների ցանկը: Ուրբաթ ոգելից խմիչքների գների մասին հաշվետվությունը հրապարակել է Եվրոպական միության Եվրոստատ գործակալությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Համաձայն ոգելից խմիչքների միջին վիճակագրական ինդեքսի, որը հաշվարկվում է թունդ ոգելից խմիչքների, գինու եւ գարեջրի գների հիման վրա, այդ ցուցանիշով ռեկորդակիր է Ֆինլանդիան, որտեղ ալկոհոլային ինդեքսը 182 է: Երկրորդ տեղում է Իռլանդիան (177), երրորդում՝ Շվեդիան (152):
Ամենամատչելի ալկոհոլը վաճառվում է Հունգարիայում (77), Բուլղարիայում եւ Ռումինիայում (յուրաքանչյուրի ինդեքսը 74 է): Եվրոպայում գինու գլխավոր արտադրողներ Ֆրանսիան (100) եւ Իտալիան (94) գտնվում են վարկանշային աղյուսակի միջին հորիզոնականներում:
Եվրոստատը նաեւ նշել է, որ, չնայած ԵՄ-ում միասնական շուկային, այդ թվում՝ գյուղատնտեսական եւ սննդամթերքի ապրանքներին, առաջին եւ վերջին տեղերում հայտնված երկրներում ալկոհոլի գները տատանվում են ավելի քան երկու անգամ: