Վթար Գեղարքունիքի մարզում. վարորդը հիվանդանոց է տեղափոխվել
Օրվա իրադարձություններՍեպտեմբերի 8-ին, ժամը 00:57-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Չարենցի փողոցում «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դավիթ Դ., ծնվ.1986թ.) բախվել է կայանած «ԿԱՄԱԶ» մակնիշի ավտոմեքենային:
Փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է Վարդենիսի զինվորական հոսպիտալ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնների փականները: