Սկսում ենք գյուղական բնակավայրերի զարգացման պիլոտային ծրագիրը. Վարչապետի խորհրդական
ՏնտեսությունՀՀ վարչապետի հանձնարարությամբ՝ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության եւ մարզպետարանների հետ համատեղ, սկսում ենք գյուղական բնակավայրերի զարգացման պիլոտային ծրագիրը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ նիկոլ Փաշինյանի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը։
«Ծրագրի այս փուլում ընդգրկված են Երեւանից առավել հեռու գտնվող վեց մարզերի (Սյունիք, Վայոց Ձոր, Շիրակ, Լոռի, Տավուշ եւ Գեղարքունիք) գյուղական բնակավայրերը։ Յուրաքանչյուր մարզից կընտրվեն 2-ից 3 թիրախային գյուղեր(կրիտերիաները շատ տարբեր են)։
Դե ինչ, հերթով ներկայացնում եմ ընտրված գյուղերը։
Սուրեն Պապիկյանի առաջարկով Վայոց Ձորի մարզում ընտրվել են Խնձորուտ եւ Նոր Ազնաբերդ գյուղերը։ Այս մարզից եւս մեկ գյուղ կներկայացնեմ քիչ անց։
Հ.գ. Հուսով եմ Նոր Ազնաբերդի ցուցանակը փոխված է)))»,–նշել է նա, իսկ քիչ անց մեկ այլ գրառմամբ հայտնել, որ Վայոց ձերի մարզպետ Տրդատ սարգսյանի առաջարկով՝ Վայոց Ձորի մարզում ընտրվել է նաեւ Զեդեա գյուղը։