Ռոբերտ Մուհաբեի հուղարկավորությունը տեղի կունենա հաջորդ կիրակի
ՄիջազգայինԶիմբաբվեի նախկին նախագահ Ռոբերտ Մուհաբեի հուղարկավորությունը տեղի կունենա հաջորդ կիրակի, հաղորդում է AP-ը:
95-ամյա Մուհաբեն կյանքից հեռացել է Սինգապուրում նախորդ ուրբաթ: Նրա մարմինը կտեղափոխվի Զիմբաբվե չորեքշաբթի, հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Ջորջ Չարամբան:
Մուհաբեն վայելում էր Զիմբաբվեի ժողովրդի աջակցությունը 1980 թվականին իշխանության գալուն պես, սակայն այդ աջակցությունը թուլացել էր տասնամյակներ տեւած ճնշումների, տնտեսության ոլորտում վատ կառավարման եւ ընտրությունները կեղծելու մեջ մեղադրանքների հետեւանքով: Նա ստիպված էր հրաժարական տալ 2017 թվականին: