Ամեն ինչ արվում է Հայաստանին Ռուսաստանի շուկայից դուրս շպրտելու համար. Հրաչ Բերբերյան
ՏնտեսությունԱմեն ինչ արվում է Հայաստանին Ռուսաստանի շուկայից դուրս շպրտելու համար: NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը:
«Առաջին ազդակն եմ տալիս, ու սա շատ լուրջ է: Ուզբեկներն ու ղրզները, եթե մեքենան մտցնում են Մոսկվայի կենտրոնական բանջարեղենի շուկա, վճարում են 20 հազար ռուբլի, որը մենք էլ էինք վճարում 5 տարի առաջ, հետո սարքեցին 30 հազար ռուբլի, իսկ այսօր վճարում են 65 հազար ռուբլի` 3 անգամ թանկ: Այսինքն այնպես էն անում, որ էլ հնարավոր չլինի տանել ծիրանը Մոսկովյան շուկա, էլ չեմ ասում` այլ ծառայությունները հայերի համար թանկ են»,-ասաց նա:
Բերբերյանի կարծիքով` սա ոչ թե հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման արդյունք է, այլ նրա վկայումն է, որ բնագավառի նախարարները իրենց տեղում չեն, չեն աշխատում: