ՀՀ-ում մշտական բնակիչների թիվը նվազել է շուրջ 3200-ով. Կարինե Կույումջյան
2014 թվականի նախորդ 9 ամիսներին Հայաստանում տեղի է ունեցել մշտական բնակչության թվաքանակի նվազում,- փոխանցում է Orer.am կայյքը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ ազգային վիճակագրական ծառայության մարդահամարների բաժնի պետ Կարինե Կույումջյանը: Ըստ Կույումջյանի՝ 2013թ. առաջին 9 ամիսների համեմատ՝ 3200-ով պակասել է մշտական բնակիչների թիվը: Սակայն ուրախալի միտում կա ծնելիության առումով: Այս տարի մեր երկրում ծնվել է 31.611 երեխա: Դա նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 3,5 տոկոսով ավել է: Ծնունդների թվով առաջատարը մայրաքաղաքն է: Իսկ ահա մահերի թվով Երևանը վերջին տեղում է՝ ունենալով 8,8 պրոմիլ ցուցանիշը: Այս հարցում առաջատար է Լոռու մարզը՝ 12,4 ցուցանիշ: Ամբողջ հանրապետությունում գրանցվել է մահվան 21,208 դեպք, որը մոտ 10.000 անգամ պակաս է ծնունդների թվից: Կարինե Կույումջյանի տեղեկացմամբ՝ 6,5 տոկոսով ավելացել է ամուսնությունների և 28.1 տոկոսով ամուսնալուծությունների քանակը:
Լևոն Փանոսյան