Չինացիներին վախեցրել է «ջրային հրեշը»
Միջազգային18 մետրանոց «ջրային հրեշին» նկատել են Արեւելյան Չինաստանում՝ Յանցզի գետի մակերեւույթին, հաղորդում է Mirror Online-ը։
Հսկային տեսել են չինական Խուբեյ շրջանում գտնվող աշխարհի ամենամեծ «Երեք կիրճ» հիդրոէլեկտրակայանի մոտ։
Խուաչժունի գյուղատնտեսական համալսարանի պրոֆեսոր Վան Չունֆանը գտնում է, որ դա կարող էր լինել ջրային օձ։ Դրա մասին է վկայում այն, որ կենդանին ջրի մակերեւույթի վրայով տեղաշրժվել է օձի պես։ Ըստ պրոֆեսորի, շատ արարածներ տարիներով ապրում են ջրի տակ։
Կա նաեւ այլ կարծիք։ Տեղում աշխատող բանվորների կարծիքով, խոսքը փչովի նավակների պատրաստման ժամանակ օգտագործվող ռետինե ժապավենի կտորի մասին է։