«Թռիչք» նեկայացումով բացվեց Գյումրու թատրոնի 154-րդ թատերաշրջանը
ՄշակույթՎարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի 154-րդ թատերաշրջանը մեկնարկեց Սամվել Կոսյանի «Թռիչք» ներկայացմամբ:
Այն բեմադրել է ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանը:
«Մեծ սպասումով ու սիրով եմ բեմադրել «Թռիչք»-ը: Այն սիրո և ազատության մասին է՝ վանդակից անակնկալ կերպով ազատության մեջ հայտնված թռչունների մասին է: Սովորաբար, ինքս երբեք հենց այնպես բեմադրություն չեմ անում, այն պետք է իր թեմայով հուզի հանդիսատեսին»,-ասել է Ն. Ծատուրյանը:
154-րդ թատերաշրջանը գերհագեցած է լինելու Գյումրու թատրոնում: Տարբեր թատերական նախագծեր են իրականացվելու:
Մասնավորապես՝ սեպտեմբերի 25-ին, 28-ին և 29-ին Մհեր Մկրտչյանի անվան փոքր թատրոնում ներկայացվելու է թատերական՝ «Երկնագույն շան աչքերը» դրաման, որտեղ հանդես կգան դերասան Արսեն Միքայելյանը և մայրաքաղաքից հրավիրված դերասանուհի Իննա Խոջամիրյանը։