Երևան, 23.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փոքր թվեր, եղանակ չստեղծող ցուցանիշներ. կարո՞ղ է Եվրոպան փոխարինել Ռուսաստանին. «Փաստ» Ֆասթ Բանկն առաջարկում է ներդրումային վարկ արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար Հետագա զարգացումները հիմա կախված են հայկական կողմի որոշումներից. «Փաստ» Քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն չէ՛. Նարեկ Կարապետյան «Իրեն հրաժեշտ տվեցի ու ասացի՝ իմ տղա, լավ մնա, էլի կհանդիպենք. ինչ իմանայի, որ մեր վերջին հանդիպումն է». գնդացրորդ Ժորա Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Մարտունիում. «Փաստ» Ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում ուսումնական հաստատությունների հավատարմագրման գործընթացում. «Փաստ» Երբ իրավապահներն զբաղված են այլ «գործով», վիճակն էլ սա պետք է լինի. «Փաստ» Որքան էլ ասեք՝ «հալվա»... դրանից անցած ընտրությունների «դառնահամը» չի փոխվելու. «Փաստ» «Դիմադրության օջախների կրակները մարելու համար շարունակում է իրականացնել իր ռեպրեսիվ գործունեությունը». «Փաստ» «Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ. «Փաստ»


Տողում կայացել է արցախյան գինու 6-րդ փառատոնը. մասնակցում էին երեք տասնյակից ավելի գինեգործներ (ֆոտո)

Մշակույթ

ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարարության եւ Արցախի գինեգործների եւ խաղողագործների միության համատեղ նախաձեռնությամբ այսօր՝ սեպտեմբերի 21-ին, «Տողի Մելիքական ապարանք» պետական պատմամշակութային արգելոցում կազմակերպվել է արցախյան գինու 6-րդ փառատոնը, հաղորդում է «Արցախպրեսը»: https://artsakhpress.am/arm/news/113874/

Փառատոնին Հայաստանից եւ Արցախից մասնակցել են երեք տասնյակից ավելի գինեգործներ, որոնց արտադրանքը համտեսում էին միջոցառման մասնակիցները:

Փառատոնն ուղեցվում էր մշակութային ծրագրերով՝ համերգ ու թատերական ներկայացում: Միջոցառմանը ցուցադրվել է արվեստի գործեր, կազմակերպվել գյուղական բարիքների տոնավաճառ:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարարության զբոսաշրջության վարչության պետ Արտակ Գրիգորյանն ասել է, որ այս տարի ընդլայնվել է փառատոնի անցկացման տարածքը, քանի որ գինեգործների թիվը բավականին շատացել է:

«Այս տարի փառատոնին մասնակցում է շուրջ 30 գինեգործ՝ նախորդ տարվա 21-ի փոխարեն: Ձեւավորվել է շուրջ 80 տաղավար: Ունենք տաղավարներ, որտեղ պատրաստվում են արցախյան տարբեր ճաշատեսակներ: Գործում են նաեւ տեղեկատվական երկու կետեր, որտեղ փառատոնի վերաբերյալ բուկլետներ են բաժանվում մարդկանց: Որպես նորություն, այս անգամ փառատոնի անցկացման վայրում կանգնեցվել է աղբահան մեքենա, այդ կերպ փորձելով պահպանել տարածքի մաքրությունը, ինչպես նաեւ տեղադրվել են հասարակական զուգարաններ»,- մասնավորապես ասել է Ա. Գրիգորյանը՝ նշելով, որ փառատոնը յուրատեսակ ազատ գոտի է, որտեղ յուրաքանչյուր ոք իր ապրանքատեսակներն է վաճառում. գները շուկայականից էժան են:

Նրա խոսքով՝ փառատոնի կազմակերպմանը մեծ էր տուրիստական գործակալությունների հետաքրքրությունը:

Միջոցառմանը առանձին տաղավարով ներկայացած «Մելսոն գրուպ» ՍՊ ընկերության փոխտնօրեն Արայիկ Հովսեփյանը մեզ հետ զրույցում ասել է, որ իրենք առաջին անգամ են մասնակցում գինու փառատոնին՝ ներկայացնելով գինիների տարբեր տեսականի:

«Գործարանը աշխատում է 1996 թվականից՝ Ստեփանակերտում: Մենք իրացման որեւէ խնդիր չենք ունենում: Արտադրանքը հիմնականում վաճառում ենք ՀՀ-ում եւ արտերկրում: Պարբերաբար մասնակցում ենք տարբեր փառատոների՝ ներկայացնելով մեր տեղական արտադրանքը: Նման փառատոների անցկացումը, հնարավորություն է տալիս ճանաչելի դարձնել մեր արտադրանքը»,-մասնավորապես ասել է Ա. Հովսեփյանը՝ հավելելով, որ «Մելսոն գրուպ» ՍՊ ընկերության գինու առանձնահատկությունն այն է, որ պատրաստվում է ավանդական ձեւով եւ համարվում է բնական ըմպելիք:

Մարտունու շրջանի Շեխերի գինեգործարանում արտադրվող «Ապրիս» գինու ներկայացուցիչ Կարեն Բաղդասարյանն ասել է, որ արդեն երկու տարի է ինչ ինքը զբաղվում է գինեգործությամբ:

«Տարեկան արտադրանքը կազմում է 24 հազար շիշ: Վաճառքն իրականացնում ենք հիմնականում ԱՄՆ-ում, ինչպես նաեւ ՀՀ-ում եւ ԱՀ-ում: Իրացման խնդիր չունենք, արտադրում ենք սպիտակ, կարմիր եւ վարդագույն գինիներ: Գները տարբեր են՝ սկսած 5000 դրամից: Այս փառատոնը հնարավորություն է ընձեռում, որպեսզի մենք՝ գինեգործներս, ծանոթնանք եւ շփվենք իրար հետ, կիսվենք փորձով»,- ասել է Կ.Բաղդասարյանը:

Միջոցառմանը ներկա էին ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, հյուրեր՝ ՀՀ-ից եւ արտերկրից, արցախցիներ:

Փոքր թվեր, եղանակ չստեղծող ցուցանիշներ. կարո՞ղ է Եվրոպան փոխարինել Ռուսաստանին. «Փաստ»Ֆասթ Բանկն առաջարկում է ներդրումային վարկ արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար Հետագա զարգացումները հիմա կախված են հայկական կողմի որոշումներից. «Փաստ»Քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն չէ՛. Նարեկ Կարապետյան «Իրեն հրաժեշտ տվեցի ու ասացի՝ իմ տղա, լավ մնա, էլի կհանդիպենք. ինչ իմանայի, որ մեր վերջին հանդիպումն է». գնդացրորդ Ժորա Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Մարտունիում. «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում ուսումնական հաստատությունների հավատարմագրման գործընթացում. «Փաստ»Երբ իրավապահներն զբաղված են այլ «գործով», վիճակն էլ սա պետք է լինի. «Փաստ»Որքան էլ ասեք՝ «հալվա»... դրանից անցած ընտրությունների «դառնահամը» չի փոխվելու. «Փաստ»«Դիմադրության օջախների կրակները մարելու համար շարունակում է իրականացնել իր ռեպրեսիվ գործունեությունը». «Փաստ»«Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ. «Փաստ»Հունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. «Փաստ»ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ»Հայկական պետականության «ողնաշարի» թիրախավորումը. ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառնում Հայաստանի օրվա իշխանությունների ձեռքով. «Փաստ»«Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ»Իրանի դեմ ցանկացած ագրեuիա, այդ թվում՝ մեր ենթակառուցվածքների դեմ, կստիպի հասցնել hզnր և որոշիչ պատասխան․ ԱրաղչիՀուլիսի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀՀ ՆԳՆ-ն զգուշացնում էWildberries-ը սկսել է առաջին փոխհատուցումները վաճառողներին՝ պահեստների վրա hարձակումից հետոԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival-ի հաղթողՄոսկվայի շրջանում տարանցիկ թռիչքներն արգելվել ենԱրագածոտնի թեմի հոգևորականներն ու հավատավոր ժողովուրդը կմասնակցեն միասնական ժամերգությանԱրմավիր քաղաքում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում և բախվել կայանված «Chevrolet Volt»-ինԻրանը բարձր գին կվճարի. ԹրամփԱյսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում. Նարեկ ԿարապետյանՌոբերտ Ամստերդամը` ԿԸՀ-ի այսօրվա որոշման մասին«Ֆլեշ» գազաբենզալցակայանում «Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ՝ հեղուկ գազի վառելիքաբաշխիչ աշտարակը նետելով «Nissan Rogue»-ի վրաՖինանսական նոր հմտություններ Դավիթբեկյան խաղերում․ Idram&IDBankԾեծե՞լ են ու մահվան հասցրել 18-ամյա զինծառայողին. սկանդալային վարկած՝ 18-ամյա Նարեկ Թորոսյանի մահվան վերաբերյալՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ումԵրկրաշարժ՝ ՎրաստանումԷգեյան ծովի թոքերը կրակի մեջ են․ հրդեհ է բռնկվել ԹուրքիայումՍեպտեմբերի 19-ի պատերազմում զոհված Գոռ Ղուկասյանի ընտանիքում զույգ եղբայրներ են ծնվել՝ Գոռն ու ՀայկըՌուսաստանը գոյութենական uպառնալիք է ներկայացնում Եվրոպայի համար. ԿալլասՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 12-18-ըԱվետիք Չալաբյանին 2 ամսով կալանավորել են և զրկել իր անչափահաս երեխայի հետ շփվելու հնարավորությունից. Էդգար ՂազարյանԱվետիք Չալաբյանին զրկել են նաև ընտանիքին տեսնելու իրավունքից․ Մենուա ՍողոմոնյանՀրդեհի ահազանգ Երևանի Անաստաս Միկոյան փողոցում. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ Ուժեղ Հայաստանը կոտրվողներից չի, դուք շարունակեք վախենալ. Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունները պետք է բացատրեն, թե ինչու են պատրաստվում մեկ տարվա ընթացքում հանձնել Տիգրանաշենը. Արմեն ՄանվելյանԿինը` հանքարդյունաբերության ոլորտում․ ինչ է պատմում ԶՊՄԿ երկարամյա աշխատակից Գայանե Իվանյանը Պետությունը իր ձեռքն է վերցրել բուհերի կառավարումը, որը տիպիկ խորհրդային ձևաչափ է. Ատոմ ՄխիթարյանՆարեկ Կարապետյանի նկատմամբ կատարվողը իրավունքից, օրենքից և ողջամտությունից դուրս է.Վարդևանյան Նարեկ Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է. Արամ ՎարդևանյանԿԸՀ-ի նպատակն է, որ Նարեկ Կարապետյանը որևէ կերպ ԱԺ-ում ներկայացված չլինի. Արամ ՎարդևանյանԱսում են՝ գիտե՞ք, մինչև օգոստոսի 2-ը եկեք մարդկանց կալանավորենք. ՎարդեւանյանՈղջ քննչական խմբին հանդես եկանք բացարկի միջնորդությամբ. Ծառուկյանի առերեսումն իրանցիների հետ դադարեցվեց. փաստաբան Ձեզ ասում եմ՝ Նարեկ Կարապետյանին չե՛ն կարող ազատազրկել․ Արամ Վարդևանյան (video) Նարեկ Կարապետյանը բացառապես պատշաճ վարքագիծ է դրսևորել, նույնիսկ մեկնաբանման տիրույթում որևէ գործողություն չի արել, որը կարող էր անհանգստություն առաջացնել․ Վարդևանյան Գագիկ Ծառուկյանը հստակ ասաց՝ շինծու գործ է և կատարվում է միակողմանի քննություն. փաստաբան Հաղթանակած մարդը սենց բա՞ն է անում. Նարեկ Կարապետյանի հանդեպ արածը վախի արդյունք է. Էդգար Ղազարյան