«Չելսիի» հակառեկորդը
ՍպորտԱնգլիայի առաջնության 6-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» 1:2 հաշվով պարտություն կրեց «Լիվերպուլից»:
«Լիվերպուլի» հետ խաղում «Չելսին» սեփական դարպասն ընդունեց ընթացիկ մրցաշրջանում 13-րդ գնդակը: Նման ցուցանիշ ակումբը գրանցել էր 1978/1979 մրցաշրջանում:
Հատկանշական է, որ «Չելսին» չի կարողացել անառիկ պահել դարպասը Պրեմիեր լիգայի 6 խաղերից ոչ մեկում:
«Չելսին» այժմ 8 միավորով զբաղեցնում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 11-րդ տեղը: