Երևան, 13.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Երբ մոռացված ազգի անունը հարատևում է խմիչքի շնորհիվ. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 12 նոյեմբերի). «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների ցույցը, Փաշինյանի հրաժարականի պահանջով երթը. «Փաստ» Խոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ» Սարսափազդու հեռանկար՝ դատարկ հայտարարությունների ֆոնին. պատրանքների գինը չափազանց բարձր է. «Փաստ» «Եթե մեկ վայրկյանով Գագիկիս ձայնը չլսեի, կխեղդվեի, իսկ հիմա...». Գագիկ Ենգոյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Կարմիր շուկայում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց. «Փաստ» Ո՞վ չի կարողանա օգտվել ծնողական ժամից. նոր փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում. «Փաստ» «Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ» «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ» Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ» Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ»

«Ով­քեր անձ­նիշ­խան հա­մա­կար­գի կա­ռուց­ման ճա­նա­պար­հին չեն են­թարկ­վում, ուրեմն, թշնա­մի են»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Պարբերաբար սրվող, բայց չմեղմացող արմատական բառապաշարը, ըստ քաղաքագետ Արմեն Բադալյանի, շատ ավելի լայն պատճառ ունի:

«Հիմնական խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում ամբողջ համակարգն իրեն ենթարկեցնելու գործընթացն ավարտին հասցնել: ԱՄՆ կատարած այցի շրջանակներում օգտագործված բառապաշարը ու այդ վարքագիծը նորություն չէ: Սա ասֆալտին փռելու, պատին ծեփելու տրամաբանության շարունակությունն է:

Ու եթե այս բառապաշարն անցած տարի որպես PR տեխնոլոգիա լավ աշխատում էր, հիմա այդ էֆեկտն այլևս չկա: Ավելին, երբ նախկինում ասում էր՝ ժողովրդի վարչապետը կարող է ժողովրդի պահանջով հանգիստ հրաժարական տալ, մենք հիմա տեսնում ենք, որ այսօր նա ավելի է կառչած մնում իր պաշտոնին, ավելի շատ դավադիր ուժեր է տեսնում, որոնք, ըստ նրա, այս կամ այն ձևով ցանկանում են իրեն տապալել ու թույլ չտալ, որ իր «համահայկական միսիան» իրականացնի:

Սա, իհարկե, ցույց է տալիս իր հոգեկան վիճակը, ինչը բավականին դիպուկ գնահատվել էր ԱԱԾ նախկին տնօրենի կողմից: 

Իսկ այդ հոգեվիճակը չի փոխվելու, որովհետև եթե անգամ մեկուկես տարի հետո նա կրկին դավադրություններ է տեսնում՝ սկսած ԱԱԾ-ից, վերջացրած՝ եկեղեցականներով, ապա նշանակում է, որ նա միշտ էլ այդպես է լինելու»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգը՝ շեշտելով, որ դեռ անցած տարվանից անձնիշխան համակարգ կառուցելու փորձ կա, որի ճանապարհին ընդամենը մի քանի կառույց ու ինստիտուտ է մնացել, որոնք համակարգի հսկողության տակ չեն:

«Խոսքը ՍԴ-ի, Արցախի ղեկավարության և լրատվամիջոցների մասին է: Որքան ժամանակն անցնում է, իսկ նրանց ենթարկեցնելու գործընթացը հաջողություն չի ունենում, այդ վիճակն ավելի է զայրացնում, ինչն էլ անձնիշխան համակարգի ղեկավարին հատուկ հոգեբանական վիճակ է: Բացի այդ, որքան մարդն ավելի շատ է ամրապնդում իր իշխանությունը, իրեն թվում է, որ անընդհատ իր դեմ գործողություններ են փորձում անել, ոտքի տակ փոսեր են փորվում:

Իսկ նրանք, ովքեր անձնիշխան համակարգի կառուցման ճանապարհին իրեն չեն ենթարկվում, ուրեմն, թշնամի են: Այստեղ գործում է «ով մեզ հետ չէ, մեր թշամին է» սկզբունքը: Պատահական չեն այն հայտարարությունները, թե ԶԼՄ-ները, դատարանները դավադրություններ են անում ժողովրդի դեմ, հին իշխանություններից են ֆինանսավորվում և այլն, և այլն: Խնդիրն այն է նաև, որ ինքն իրեն նույնականացրել է ժողովրդի հետ»,-ասաց մեր զրուցակիցը:

Բացի վերոնշյալ գործոններից՝ Արմեն Բադալյանն առանձնացրեց նաև Լոս Անջելեսում հայկական համայնքի հանգամանքը. «Այնտեղի հայերը այսօր ոգևորված են այնպես, ինչպես նախորդ տարվա ապրիլ-մայիսյան իրադարձությունների ժամանակ:

Ոգևորված են՝ բայց բնակվելով այնտեղ և ոչ թե գալով Հայաստան: Մենք այդպես էլ չտեսանք այն հազարավոր հայերին, որոնք պետք է գային ու այստեղ ապրեին: Ինչևէ, այդ լսարանը Ն. Փաշինյանին ավելի մեծ էքստազի մեջ էր գցում իր ելույթների ժամանակ: Իսկ այն, որ մի անգամ շեշտվեց ժպիտները թուլության տեղ չընկալելու ու ծնկի բերելու մասին, իր հերթին վկայում է թերարժեքության բարդույթի մասին:

Իսկ երբ մարդն իրեն նույնականացնում է ժողովրդի հետ ու համարում, որ կառավարությունը լուրջ սխալներ չի արել, սկսում է տառապել անսխալականության սինդրոմով՝ չընդունելով որևէ քննադատություն: Այս իրավիճակը նորություն չէ և բնորոշ է բոլոր ավտորիտար կառավարման համակարգ ունեցող երկրներին: Կարող ենք օրինակ բերել 90-ականներին Բելառուսում ձևավորվող նույն անձնիշխան համակարգը: Իրավիճակը բնորոշ է այն համակարգերին, ուր ղեկավարն իրեն համեմատում է արեգակի հետ, իրեն համարում է ժողովրդի հայրը, ինչն, իհարկե, որևէ կապ չունի ժողովրդավարության հետ»:

Արմեն Բադալյանը մեկ այլ գործոն էլ առանձնացրեց, որը, նրա խոսքով, կարող է ԱՄՆ-ում արված հայտարարությունների պատճառներից մեկը լինել: «ԱՄՆ նախագահը ՀՀ Անկախության տոնի շնորհավորական ուղերձում օգտագործել էր ոչ թե հեղափոխություն բառը, այլ անցյալ տարվա ապրիլ-մայիսյան իրադարձությունները կոչել էր խաղաղ գործընթաց: Միևնույն ժամանակ, կարող ենք ասել, որ այս ուղերձով ԱՄՆ-ի իշխանությունները կանխել են Հայաստանի իշխանությունների՝ ԱՄՆ-ում իրենց հեղափոխությունը վաճառելու, քաղաքական առևտուր անելու փորձը»,-ասաց նա՝ մատնանշելով անսխալականության սինդրոմի մասին:

«Եթե մարդը մտածում է, որ անսխալ է, սկսում է սխալներ անել, որոնք տեսանելի են ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստանից դուրս: 

Այն, ինչ գրվում է Հայաստանի մամուլում, դրսում դրանք ևս ուշադրության են արժանանում: 

Այս առումով ևս վառ օրինակ կա, որը նույնպես դուրս մնաց ուշադրությունից. ՀՀ իշխանություններն անընդհատ Եվրոպայի հետ ունեցած լավ հարաբերությունների մասին են խոսում, բայց մենք տեսանք, որ ԵՄ-ի գրեթե ոչ մի երկիր չշնորհավորեց ՀՀ վարչապետին՝ Անկախության տոնի կապակցությամբ: 

Սա ցույց տվեց, որ ԵՄ-ի համար Հայաստանի վարչապետը, որպես քաղաքական դեմք, այլևս գոյություն չունի:

Եվ սա պարզապես ԵՄ-ի ամենախիստ արձագանքն էր Հայաստանի վարչապետին, նրա անսխալականության սինդրոմին, որովհետև Հայաստանի ղեկավարությունը, համարելով, որ ինքը միշտ ճիշտ է, կարծում է, որ ուրիշները պետք է աջակցեն, օգնեն ու ներդրումներ անեն: Իսկ ԵՄ-ն ուղղակի հասկացրեց, որ միգուցե անսխալականության սինդրոմը ընդունելի է Հայաստանում, քեզ հավատարիմ ֆանատիկ զոմբիների համար, բայց մեզ մոտ դա չի անցնում: 

Երկրի ղեկավարությունը չի ընդունում, որ սխալվել է ԵՄ-ի հետ աշխարհաքաղաքական հարաբերություններ կառուցելու հարցում, հետևանքը ևս հաշվի չի առնում, ինչն անսխալականության սինդրոմի վառ օրինակ է:

 

Իսկ երբ հաշվի չեն առնում քննադատությունը, համարում են, որ լրագրողները սև ու վատ նյութ են գրում, հետևանքը, օրինակ, ԵՄ-ի հետ զրո հարաբերությունն ու դրանից բխող ներդրումների բացակայությունն է լինում»,-շեշտեց նա:

Անդրադառնալով նաև ԱԱԾ-ի նախկին պետի վերաբերյալ ԱՄՆ-ում արված հայտարարությանն ու համեմատություններին՝ քաղտեխնոլոգը նկատեց.

«Նախորդ պարբերության մեջ ես ասացի, որ վարչապետն իրեն նույնականացնում է ժողովրդի հետ: 

Ու նա չի կարող հանդուրժել, որ ինչ-որ մեկն իր վրա դուռ կարող է շրխկացնել, իսկ Արթուր Վանեցյանի հրաժարականը վարչապետի վրա դուռը շրխկացնելու մի գործընթաց էր, ինչն իրեն դուր չեկավ:

 Անձնիշխան համակարգի բուրգի վերևում նստածին հավասար ոչ ոք չպետք է լինի:

Բոլորը ցածր պետք է լինեն, ու սա է այդ ամենը հիվանդագին ընդունելու պատճառը: Իսկ պետական պաշտոնյաներին ու իր կողմնակիցներին, կարծես, հրահանգավորված է էժանացնել գործընթացը, ասել, որ ԱԱԾ նախկին տնօրենը լավ չէր աշխատում, չակերտավոր փորձագետները փորձում են ներկայացնել, թե նա կապված էր հին կոռուպցիոն համակարգի հետ և այլն: 

ԱԱԾ նախկին տնօրենի դեմ PR կամպանիա կա, որովհետև իր վարկանիշը բարձր է, ու դժվար է ասել՝ այս պահին ի՞ր, թե՞ վարչապետի վարկանիշն է բարձր: 

Չի բացառվում, որ իրենից բարձր լինի, ինչը որպես վտանգ է ընդունվում ու փորձում է զրոյացնել այն մրցակցին, որ իրեն հավասար այլընտրանքային կերպար չլինի: Իսկ նրան ГКЧП-ի անդամների հետ համեմատելն իրականության հետ կապ չունի, որովհետև այդ անդամները գործողություններ են իրականացրել երկրի ղեկավարի նկատմամբ, իսկ ԱԱԾ նախկին ղեկավարը դուռը շրխկացրել է ու գնացել է: 

Երկրորդ, վարչապետը, ըստ Սահմանադրության, գերագույն գլխավոր հրամանատար է լինում, երբ Հայաստանը պատերազմ է հայտարարում կամ երբ Հայաստանին են պատերազմ հայտարարում:

Մնացած դեպքերում գերագույն գլխավոր հրամանատարը գլխավոր շտաբի պետն է, սա էլ ուղղակի՝ ի գիտություն, որ մարդիկ Սահմանադրություն կարդան»:

Անդրադառնալով ԱԱԾ նախկին պետի արձագանքին՝ կապված Լոս Անջելեսում իր վերաբերյալ Ն. Փաշինյանի գնահատականներին, քաղտեխնոլոգը շեշտեց, որ Ա. Վանեցյանի պատասխանը մի քանի ուղերձ ուներ. 

«ԱԱԾ նախկին տնօրենը փաստում է, որ իր ճակատագրի հետ կապված վերջին խոսքը ոչ թե վարչապետինը, այլ իրենն է լինելու, ինչը դժգոհեցնում է Փաշինյանին»:

 

Հաշվի առնելով փոխադարձ բանավեճը, նա շեշտեց, որ առհասարակ քաղաքական դաշտում իրավիճակը չի հանդարտվի. «Կարծես վարչապետին իշխանությունից զրկելու գործընթաց եմ նկատում: Չեմ կարող հաստատ պնդել՝ ինչ արդյունք կունենա, բայց այն, կարծես, կա: Իսկ թե ովքեր են սկսում, որոշակի ճշգրտման կարիք կա, բայց պարտադիր չէ, որ ներհայաստանյան լինի»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

 

Նոյեմբերի 13-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԻնչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը. նոր մանրամասներԹուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով չորս մարդ զnհվել էՊուտին․ ՌԴ ԱԳՆ-ն կզբաղվի ռուս մարզիկների ԱՄՆ վիզաների հարցովՀայաստանի հավաքականը հավասարեցնում է հաշիվը Կիպրոսի հետ խաղումԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերինՆարե Իսախանյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 12 տարեկան աղջիկների փոխչեմպիոնԳյումրիում պարեկները կանգնեցրել են ավտոմեքենա, որի ուղևորը կաթուցիչը փորձել է գցել բերանըՌուսաստանը պատրաստ է անհապաղ սկսել Կոնստանտինովկայի ականազերծումը․ Ուշակով«Mercedes»-ը Զվարթնոցում բшխվել է քարե շինությանըRate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ«Շենզա». Կոնվերս Բանկի գործընկերային պատմությունը«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն էՀատուկ պայմաններ այցելուներին. Կոնվերս Բանկը՝ TOON EXPO. INVEST 2026 Vol. 2-ում«Ձեր արցունքներն անկեղծ չեն»․ Աննա Կոստանյանը՝ Սրբուհի ԳալյանինՀիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում«Զվարթնոց» օդանավակայանում թռիչքներն ու վայրէջքներն իրականացվում են ըստ սահմանված չվացուցակի․ խոսնակՄեկնարկել է Եվրոպական քաղաքական գագաթնաժողովի լիագումար նիստըԱնկախության հռչակագրից հրաժարումն ապօրինի և անհեթեթ գաղափար է. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիր երեք լիդեր այս պահին գտնվում են մահվան խցերում. Հրայր ԿամենդատյանՖասթ Բանկը մասնակցել է «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյինԱլիևը չի ձգտում խաղաղության, նա ցանկանում է, որ հայերն այլևս չապրեն իրենց բնօրրանում. Մենուա ՍողոմոնյանԻրական խաղաղությունը մեր երկրում դեռ հաստատված չէ. ամենը լոկ պատրանք է. Արեգ ՍավգուլյանԱլիևի պահանջով է իշխանությունը ամեն գնով փորձում փոխել Սահմանադրությունը. Արմեն ՄանվելյանԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հերթական անգամ միացել է արյան դոնորության նախաձեռնությանըԸնդդիմությունը բոլոր համայնքների ավագանիներում պետք է ունենա իր ներկայացուցիչները. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» դիմել է Շվեյցարիայի խորհրդարանականներին և նախագահին՝հ աջակցություն Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի շվեյցարական նախաձեռնությանԵրբ մոռացված ազգի անունը հարատևում է խմիչքի շնորհիվ. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 12 նոյեմբերի). «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների ցույցը, Փաշինյանի հրաժարականի պահանջով երթը. «Փաստ»Ալեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը․ «Ժողովուրդ»Հայաստանում կարող է կիրառվել վարկային համաներման միջազգային փորձը. Հրայր ԿամենդատյանԽոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ»Սարսափազդու հեռանկար՝ դատարկ հայտարարությունների ֆոնին. պատրանքների գինը չափազանց բարձր է. «Փաստ»«Եթե մեկ վայրկյանով Գագիկիս ձայնը չլսեի, կխեղդվեի, իսկ հիմա...». Գագիկ Ենգոյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Կարմիր շուկայում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց. «Փաստ»Ո՞վ չի կարողանա օգտվել ծնողական ժամից. նոր փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում. «Փաստ»«Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ»«Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ»Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ»Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ»Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ»«Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ»Քանդվել է Մալաթիա քաղաքի հայկական եկեղեցինG7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունըՀայհիդրոմետի տնօրենը գրել է«Ապագա սերունդները մեզ կհիշեն կա՛մ որպես պետականություն կառուցած, կա՛մ այն կործանած սերունդ»․ Մհեր ԱվետիսյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերից 12-ից 20-ն ընկած ժամանակահատվածումԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ չի սկսելԱրմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-իԱՄՆ-ը չի կարող Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների հարցով բանակցել Եվրոպայի փոխարեն. ԿալլասՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել