Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն եւս էժնացել է
ՏնտեսությունԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 24-ին, կազմել է 476.07 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.03 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 523.63 դրամ (նվազել է 0.03 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 592.33 դրամ (նվազել է 0.56 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.40 դրամ (նվազել է 0.08 դրամով)։
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 284.08 դրամ, ոսկի՝ 23,275.08 դրամ, պլատին՝ 14,601.93 դրամ: