Կոռուպցիոն բնույթի հանցագործություններ Գեղարքունիքի մարզում․ Պետության վնասը՝ 7,5 մլն դրամ
ՀասարակությունՕրերս ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել Գեղարքունիքի մարզում կատարված ապօրինությունների վերաբերյալ։ Գլխավոր վարչության կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները տեղեկությունների հիման վրա ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեցին հետեւյալը։
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ ձեռք բերված փաստական տվյալների՝ 2017-2019 թվականների ընթացքում Ճամբարակ համայնքի ղեկավարի հայրը, առանց պետական գրանցման ու հատուկ թույլտվության, Ճամբարակ ու Շողակաթ համայնքների վարչական տարածքում, ինչպես եւ շրջակա միջավայրի նախարարության «Սեւան ազգային պարկի» Արտանիշի մասնաճյուղի տարածքում կազմակերպել եւ իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրություն։
Դեպքերի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է քննչական կոմիտե՝ հետագա քննության։
Հանգամանքները պարզվում են։