Երևան, 24.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Վաղ առավոտյան ձերբակալել են Ավետիք Չալաբյանին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 6 վարչական շրջաններում և 9 մարզերում Ընտրակաշառք բաժանողն իշխանությունն էր, ոչ թե ընդդիմությունը․ Մենուա Սողոմոնյան Փամբակում ուսումնական զորավարժության ժամանակ զինծառայող է վիրավորվել. ի՞նչ է հայտնում ՊՆ-ն Հայաստանը ավելի ու ավելի է վերածվում բռնապետության. «Փաստ» Ինչո՞ւ է Մոսկվան կոշտացնում իր դիրքորոշումը Երևանի նկատմամբ. «Փաստ» «Ապրելու ուժ թոռնիկներս տվեցին». Նարեկ Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Ջրականում. «Փաստ» «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ» Տարկետման կարգում կատարվում է փոփոխություն. «Փաստ» «Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ»


Նիկոլ Փաշինյանի ելույթը` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանում (ամբողջական տեքստ)

Քաղաքական

Նյու Յորք աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանին հանդես է եկել ելույթով։

Ստորեւ ներկայացվում է Հայաստանի վարչապետի ելույթն ամբողջությամբ.

«Պարոն նախագահ,

Ձերդ Գերազանցություններ,

Տիկնայք եւ պարոնայք,

Իմ ելույթի սկզբում ես կցանկանայի շնորհավորել Ն.Գ. Թիջանի Մուհամմադ-Բանդեին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Պարոն նախագահ, ցանկանում եմ հավաստել Հայաստանի լիակատար աջակցությունը Ձեզ Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի ընթացքում։

Ցանկանում եմ նաեւ խորին շնորհակալություն հայտնել 73-րդ նստաշրջանի նախագահ տիկին Մարիա Ֆերնանդա Էսպինոսային՝ ակտիվ նախագահության եւ մեզ ավանդված արժեքավոր ժառանգության համար:

Սա իմ երկրորդ հնարավորությունն է՝ ներկայացնելու իմ երկիրն այս բարձրագույն մարմնում՝ ՀՀ վարչապետի կարգավիճակով: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իմ վերջին հայտարարությունից ի վեր մեր երկրում ահռելի փոփոխություններ են տեղի ունեցել: Անցած դեկտեմբերին Հայաստանում անցկացվեցին արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Վերջին շուրջ 25 տարվա ընթացքում առաջին անգամ Հայաստանում անցկացված ընտրությունները չվիճարկվեցին որեւէ քաղաքական կուսակցության կողմից: Դրանք լավագույն գնահատականն ստացան միջազգային դիտորդների կողմից, ովքեր ողջունեցին ընտրությունները որպես ազատ, արդար եւ թափանցիկ: Դա 2018 թվականի ոչ բռնի, թավշյա հեղափոխության կարեւորագույն նվաճումներրից էր:

Անցյալ տարի տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում միջազգային ԶԼՄ-ները Հայաստանն անվանեցին համաշխարհային ժողովրդավարության հույս: Ի գիտություն ընդունելով մեր ժողովրդավարական նվաճումները՝ The Economist-ը Հայաստանը հռչակեց տարվա երկիր:

Մենք ունենք անկոտրում վճռականություն՝ առաջ մղելու ժողովրդավարությունն ու բարեփոխումները մեր երկրում: Այն հիմնված է մեր ժողովրդի ծանրակշիռ մանդատի վրա, որին մենք պատասխանատու ենք բարեփոխումներ իրականացնելու, արդարության ապահովման, տնտեսական եւ սոցիալական պայմանների բարելավման եւ մեր ազգի զարգացման գործում:

Ժողովրդավարական բարեփոխումների նկատմամբ երկրի ներսում կա որոշակի դիմադրություն նախկին կոռումպացված վերնախավի կողմից, որը փորձում է խոչընդոտել նոր կառավարության որդեգրած կոռուպցիայի դեմ զրո հանդուրժողականության քաղաքականությանը: Նրանք փորձում են խուսափել արդարադատությունից՝ օգտագործելով իրենց ֆինանսական ռեսուրսները եւ մարտահրավեր նետելով մեր ժողովրդավարական նվաճումներին եւ ժողովրդավարական եղանակով ընտրված Հայաստանի կառավարությանը, որը չի իրականացրել գույքի եւ սեփականության վերաբաշխում:

Մեր ԶԼՄ-ները լիովին զերծ են կառավարության վերահսկողությունից կամ միջամտությունից: Այնուամենայնիվ, նրանցից ոմանք ենթարկվում են նախկին կառավարության նույն հին շրջանակներին՝ կեղծ լուրեր հորինելով եւ հասարակության մեջ անվստահություն սերմանելով թավշյա հեղափոխության ծագման եւ նպատակների վերաբերյալ: Չնայած այս մարտահրավերին, ԶԼՄ-ների ազատությունը խթանելու եւ պաշտպանելու մեր վճռականությունն անխախտ է:

Կասկածներ էին արտահայտվում մեր հեղափոխության բնույթի եւ նպատակների վերաբերյալ: Ոմանք կարծում էին, որ այս հեղափոխությունը հրահրվել է մեր տարածաշրջանում իրենց դիմակայող գլոբալ ախոյանների կողմից: Մյուսները հարց էին տալիս. եթե նրանք չեն այս հեղափոխության ետեւում, ապա ուրիշ էլ ով կարող էր դա անել:

Այս բարձր ամբիոնից եւս մեկ անգամ ցանկանում եմ հայտարարել, որ Հայաստանում թավշյա հեղափոխությունը կատարվել է իր հպարտ քաղաքացիների կողմից՝ որպես կոռուպցիան, իշխանության չարաշահումը, տնտեսական եւ քաղաքական ուժի մենաշնորհը, մշտական ընտրակեղծիքներն ու քաղաքական մանիպուլյացիաները մերժելու նրանց կամքի դրսեւորում: Պետք չէ գլոբալ տերությունների մրցակցության տեսանկյունից դիտարկել հայ ժողովրդի կամքի արտահայտությունը, որը գերագույն ինքնիշխանության կրողն է մեր երկրում:

Քաղաքական վերափոխումները միտված էին ազատ, ժողովրդավարական եւ երջանիկ երկիր ունենալու երազանքի իրականացմանը՝ երազանք, որը ծնվել էր 80-ականների վերջին՝ Սառը պատերազմի մայրամուտին եւ անկախություն բերել մեր ժողովրդին:

Տիկնայք եւ պարոնայք,

հայկական ոչ բռնի, թավշյա հեղափոխությունն ապացուցեց, որ ժամանակակից աշխարհում հնարավոր են ժողովրդավարական փոփոխություններ: Բայց հեղափոխությունը մեր առաքելության սկիզբն էր միայն եւ թերեւս՝ դրա ամենադյուրին փուլը: Ներկայում մենք գտնվում ենք առաքելության մեկ այլ, առավել կարեւոր եւ դժվարին փուլում: Մենք պետք է ապացուցենք, որ ժողովրդավարական վերափոխումը Հայաստանում անշրջելի է:

Մենք հպարտ ենք, որ արդեն իսկ ունենք որոշակի արդյունքներ: Մեր տնտեսությունն աճում է կայուն եւ բավական արագ: Աճին նպաստեց մեր երկրում տեղի ունեցած շատ կարեւոր գաղափարական փոխակերպումը: Յուրաքանչյուր քաղաքացու անհատական ջանքն ունի նշանակություն. այս գաղափարը մեր տնտեսական հեղափոխության կարեւորագույն շարժիչ ուժն է: Եվ մեր կառավարության ամենակարեւոր առաքելությունն է ոգեշնչել եւ համոզել մեր քաղաքացիներին՝ հավատալ իրենց տաղանդին եւ իրական փոփոխություններ կատարելու կարողությանը։

Անհատական ջանքերը եղել են մեր քաղաքական հեղափոխության հաջողության հիմնական բանաձեւը: Հեղափոխությունից առաջ մարդկանց միայն մի փոքր խումբ կար, որոնք հավատում էին, որ անհատական ջանքերը կարող են բերել քաղաքական փոփոխությունների մեր երկրում: Բայց այսօր սա հրամայական գաղափար է ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնության համար: Հետեւաբար, մեր ընդհանուր նպատակն է իրականացնել տնտեսական հեղափոխությունը հենց այն նույն ճանապարհով, որով ավելի վաղ կատարվել է քաղաքական հեղափոխությունը:

Բարեփոխումներն ու ինստիտուցիոնալ զարգացումը հզոր գործիքներ են, որ մենք պետք է կիրառենք ժողովրդավարական Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերների լուծման ճանապարհին: Իշխանության գալուց անմիջապես հետո մենք նախաձեռնեցինք աննախադեպ արմատական միջոցառումների փաթեթ ժողովրդավարական ինստիտուտների ստեղծման նպատակով: Դրանց թվում են, օրինակ, բոլոր տնտեսական եւ քաղաքական խաղացողների համար համահավասար դաշտի եւ անկախ դատական, հակակոռուպցիոն մարմինների ստեղծմանն ուղղված ջանքերը: Կանանց իրավազորումը եւս մեկ ոլորտ է, որտեղ մենք արել ենք համարձակ քայլեր՝ տեսանելի արդյունքներ գրանցելու համար:

Մեր ինստիտուցիոնալ բարեփոխումների ամենակարեւոր ուղղությունը կրթությունն է: Մենք հավատում ենք, որ միայն կրթության խթանման միջոցով մենք կարող ենք ժողովրդավարությունը դարձնել անշրջելի եւ կարող ենք հասնել կայուն տնտեսական աճի: Մեր տեսլականն է ցմահ կրթությունը դարձնել համազգային գործելակերպ մեր հասարակության բոլոր շերտերի համար` երեխաներից մինչեւ մեծահասակներ:
Հայաստանի կառավարությունը վճռական է՝ շարունակելու ինստիտուցիոնալ բարեփոխումները, բայց մենք նաեւ հույս ունենք, որ միջազգային հանրությունը կսատարի Հայաստանի նորաբողբոջ ժողովրդավարությանը՝ առկա մարտահրավերներին դիմակայելու համար: Մեզ անհրաժեշտ է հասնել միջազգային լավագույն փորձին` ժամանակ եւ ռեսուրսներ խնայելու առումով: Մենք պետք է խուսափենք այլ նորաստեղծ ժողովրդավարությունների կողմից նախկինում թույլ տրված սխալներից` մեր ժողովրդավարական բարեփոխումներն առավել արդյունավետ դարձնելու համար:

Օգտվելով առիթից՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր միջազգային գործընկերներին, ովքեր իսկապես հանձնառու են՝ օժանդակելու մեր բարեփոխումների օրակարգին: Մասնավորապես, մենք երախտապարտ ենք ՄԱԿ-ի զարգացման ծրագրին, Եվրամիությանը եւ Եվրոպայի խորհրդին: Ըստ էության, ես նշեցի ՄԱԿ-ը՝ մեր համամոլորակային կազմակերպությունը, որն ընդգրկում է գրեթե ամբողջ միջազգային հանրությունը, եւ հուսով եմ՝ միջազգային հանրության բոլոր անդամները կցանկանային, որ հայկական ժողովրդավարությունը հաջողի:

Տիկնայք եւ պարոնայք,

ցավոք, մեր մոլորակը բոլորիս համար ավելի ապահով վայր չդարձավ այս տարի: Դժվար է գտնել աշխարհի որեւէ տարածաշրջան, որն ինքնին ապակայունացված չէ կամ չի տուժել հարեւան տարածաշրջանի լարվածության հետեւանքով: Հայաստանի 4 սահմաններից 2-ը, այդ թվում` Թուրքիայի հետ սահմանը, փակ է արդեն շուրջ 3 տասնամյակ: Հրաժարվելով Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց, Ադրբեջանին աջակցելով ընդդեմ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի՝ Թուրքիան շարունակում է մնալ անվտանգության լուրջ սպառնալիք հայ ժողովրդի համար, ով արդեն մեկ անգամ եղել է ցեղասպանության զոհ եւ ականատեսն է պատմական ճշմարտության ժխտման եւ կատաղի դիմադրության:

Պարոն նախագահ,

մեր հարեւանների եւ ռազմավարական գործընկերների միջեւ հարաբերություններում առկա տարաբնույթ լարվածությունը մեզ շատ անհարմար իրավիճակի մեջ է դնում: Ռուսաստանը մեր հիմնական ռազմավարական գործընկերն ու դաշնակիցն է, Վրաստանը եւ Իրանը մեր ռազմավարական հարեւաններն են: ԱՄՆ-ի, Եվրամիության եւ վերջինիս անդամ պետությունների հետ մենք ունենք ռազմավարական օրակարգ եւ գործընկերային հարաբերություններ:

Մեզ համար լուրջ մարտահրավեր է մեր գործընկերների միջեւ տարաձայնությունների թնջուկում հայտնվելը, քանի որ մենք անընդհատ ենթարկվում ենք նրանց մի մասի, կամ որ ավելի վատ է՝բոլորի կողմից ճիշտ չընկալվելու ռիսկին: Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի հուսալի գործընկեր եւ լավ բարեկամ լինենք բոլորի համար՝ առանց որեւէ մեկի հետ մեր հարաբերությունները վնասելու: Եվ մենք կշարունակենք ջանքեր գործադրել մեր տարածաշրջանի աշխարհաքաղաքական միջավայրն առավել անվտանգ դարձնելու համար։

Տիկնայք եւ պարոնայք,

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն առանցքային նշանակություն ունի մեր տարածաշրջանի կայունության եւ անվտանգության համար: Իմ պաշտոնավարման առաջին իսկ օրվանից ես քայլեր եմ ձեռնարկել հենց այս համատեքստում: Այս նպատակով, ես հանդես եկա հայտարարությամբ, որում ասվում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար:

Հատկանշական է, որ ես առաջին հայ ղեկավարն էի, ով նման դիրքորոշում հայտնեց հակամարտության կարգավորման վերաբերյալ: Ինձ խստորեն քննադատեցին իմ երկրում լուծման այնպիսի բանաձեւի համար, որը հավասարության նշան է դնում հակամարտության 3 կողմերի միջեւ: Այդուամենայնիվ, ես հավատում եմ, որ դա հակամարտության խաղաղ լուծման բանալին է, քանի որ այն ենթադրում է փոխզիջման, փոխադարձ հարգանքի եւ հավասարակշռության հնարավորություն:

Ես այդ բանաձեւը ներկայացրեցի ոչ միայն հանրությանը, այլեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո անցկացվող բանակցությունների շրջանակում: Առաջ ընթանալու համար ես ակնկալում էի նման հայտարարություն նաեւ Ադրբեջանից: Այնուամենայնիվ, Ադրբեջանի բարձրագույն իշխանությունները մնացին իրենց դիրքորոշմանը՝ ձգտելով ղարաբաղյան հիմնախնդրի այնպիսի լուծման, որն ընդունելի կլինի միայն Ադրբեջանի ժողովրդի համար:

Ի՞նչ է դա նշանակում իրականում: Դա նշանակում է, որ Ադրբեջանի իշխանությունները մտադրություն չունեն լուծել այս հակամարտությունը: Փոխարենը, նրանք ցանկանում են հաղթել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին: Նրանք չեն ցանկանում գնալ որեւէ փոխզիջման: Նրանց նպատակը վրեժխնդրությունն է 1990-ականներին եւ 2016 թվականին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ագրեսիայի անհաջող փորձի համար: Այդ իսկ պատճառով նրանք բորբոքում են հակահայկական տրամադրություններ իրենց ժողովրդի մեջ, այդ պատճառով նրանք հսկայական ռեսուրսներ են ծախսում սպառազինության վրա, այդ իսկ պատճառով հայատյացությունն արդեն դարձել է Ադրբեջանի պաշտոնական քաղաքականությունը:

Փաստորեն, մեր հակառակորդները ցանկանում են հետ բերել Լեռնային Ղարաբաղի խորհրդային ժամանակների կարգավիճակը: Բայց դա ապարդյուն ջանք է, քանի որ խորհրդային շրջանում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ժողովուրդը հռչակել է իր անկախությունը եւ ինքնորոշում իրականացրել այնպես, ինչպես դա արեց Ադրբեջանը՝ դուրս գալով Խորհրդային միության կազմից: Ադրբեջանի այս դիրքորոշումը հավասարազոր է Խորհրդային միության վերականգնման գաղափարին։

Ադրբեջանի կառավարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ներկայացնում է որպես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարածքային վեճ: Մենք բնավ համաձայն չենք հակամարտության այդպիսի մեկնաբանության հետ: Դա վեճ չէ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Այս վեճը տարածքային պահանջների մասին չէ: Խոսքը մարդկանց մասին է, տղամարդկանց, կանանց եւ իրենց հայրենիքում ապրելու նրանց իրավունքի մասին, այնպես, ինչպես ապրել են իրենց նախնիները դարերի ընթացքում:

Ցավոք, Ադրբեջանի իշխանությունները չեն ցանկանում խոսել այդ մարդկանց հետ եւ բանակցել նրանց հետ, քանի որ նրանք ցանկանում են ունենալ տարածքներ, բայց ոչ ժողովուրդ: Ավելի ճիշտ` տարածքներ, առանց ժողովրդի:

Տիկնայք եւ պարոնայք,

կարեւոր եմ համարում բացատրել, թե ինչու եմ ես անդրադառնում այս թեմային: Կարող է թվալ, թե ես կամենում եմ նպաստել տարածաշրջանում լարվածության աճին: Իհարկե՝ ոչ, ընդհակառակը, ես ուզում եմ ասել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շատ բարդ եւ ցավոտ հարց է տարածաշրջանի ժողովուրդների համար, որն անհնար է լուծել առանց ծանր եւ հետեւողական աշխատանքի, առանց փոխզիջման, փոխադարձ հարգանքի եւ հավասարակշիռ մոտեցման:

Ուստի ես կոչ եմ անում իմ գործընկերոջը՝ նախագահ Իլհամ Ալիեւին, ընդունել բանաձեւը՝ պայմաններ ստեղծել խաղաղ գործընթացում առաջընթացի համար: Լեռնային Ղարաբաղի հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի եւ Ադրբեջանի ժողովրդի համար: Մենք պետք է միասին աշխատենք՝ այս բանաձեւը իրականություն դարձնելու համար:

Տիկնայք եւ պարոնայք,

մի քանի օր առաջ մենք նշեցինք Հայաստանի Անկախության օրը: 28 տարի առաջ Հայաստանը, որպես ինքնիշխան պետություն, դարձավ միջազգային հանրության լիիրավ անդամ` վերականգնելով իր տեղը եւ դերը համաշխարհային ասպարեզում:

Մենք միջազգային համագործակցության շահառուն ենք եւ միաժամանակ հանդիսանում ենք անվտանգության, զարգացման եւ մարդու իրավունքների օրակարգի ներդրող: Մենք կարեւոր նշանակություն ենք տալիս արդյունավետ բազմակողմանիությանը: Մենք աշխատում ենք մեր բոլոր գործընկերների հետ, ինչպես միջազգային, այնպես էլ տարածաշրջանային մակարդակներում` խթանելու գլոբալ անվտանգությունը, միջազգային ահաբեկչության դեմ պայքարը, միջուկային զենքի չտարածումը, միջուկային անվտանգությունը եւ խաղաղապահ գործողությունները:

Հայաստանը մասնակցում է Մալիում, Լիբանանում, Կոսովոյում եւ Աֆղանստանում գործող խաղաղապահ գործողություններին եւ կատարում է բուժօգնություն եւ ականազերծման գործողություններ իրականացնող մարդասիրական առաքելություն:

Արդյունավետ բազմակողմանիության օգուտներն արտացոլված են Կայուն զարգացման նպատակներին հասնելու նպատակով իրականացվող գլոբալ ջանքերում: Հայաստանում Կայուն զարգացման նպատակների ազգայնացման գործընթացը փոխլրացվում է մինչեւ 2050 թվականը նախատեսված հավակնոտ վերափոխման ռազմավարության մեկնարկով, որը ներառում է 16 մեգա-նպատակներ:

Կրթության, նորարարության եւ սմարթ զարգացման առաջնահերթությունները, ներառական եւ մասնակցային քաղաքական եւ տնտեսական միջավայրը շեշտում են զարգացման եւ մարդու իրավունքների միջեւ փոխկապակցվածությունները: Կանանց եւ երիտասարդության դերը հետագա առաջ մղելը կարեւորագույն նշանակություն ունի Հայաստանի համար: Մենք կշարունակենք կենտրոնանալ այս բոլոր հարցերի վրա՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային օրակարգում:

Ես կցանկանայի նաեւ կարեւորել տնտեսական եւ բնապահպանական քաղաքականության ինտեգրումը: Հայաստանն արդեն զգում է կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը` արձանագրելով 1.3 աստիճան ջերմաստիճանի միջին բարձրացում: Այս գլոբալ մարտահրավերին դիմակայելու նպատակով մենք աշխատանքներ ենք տանում կլիմայի ֆինանսավորման նորարարական մեխանիզմի մշակման ուղղությամբ, որը մաս է կազմում Գլխավոր քարտուղարի հովանու ներքո կայացած Կլիմայի գործողությունների գագաթաժողովին Հայաստանի ստանձնած ազգային պարտավորության:

Կայուն զարգացումը եւ մարդու իրավունքների պաշտպանությունը պետք է ներառական գործընթաց լինի: Այն պետք է հասանելի լինի բոլորին՝ անկախ նրա քաղաքական կարգավիճակից եւ աշխարհագրական դիրքից: Ոչ ոք, ներառյալ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, պետք է անմասն չմնա կայուն զարգացման գործիքներից: Ինչպես մյուսները, այնպես էլ Լեռնային Ղարաբաղը պետք է ստանա միջազգային ֆինանսական եւ տեխնիկական աջակցություն՝ մարդու իրավունքների ամրապնդման, աղքատության հաղթահարման, կրթության բարելավման, կլիմայի փոփոխություններին արձագանքելու եւ ներառական հասարակություն կառուցելու համար:

Որպես ժողովրդավարական երկիր եւ միջազգային հանրության հուսալի եւ կանխատեսելի անդամ՝ Հայաստանը կշարունակի իր ներդրումն ունենալ միջազգային համագործակցության մեջ` գլոբալ խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու, կայուն զարգացմանը նպաստելու եւ մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները պաշտպանելու համար:
Մենք հանձնառու ենք շարունակել կառուցողական երկխոսությանը միջազգային բոլոր գործընկերների հետ` դիմագրավելու համընդհանուր մարտահրավերները եւ առաջընթաց եւ բարգավաճում ապահովելու մեր ժողովուրդների համար:

Մենք դեմ ենք բաժանարար գծերին եւ առճակատման քաղաքականությանը: Մենք դեմ ենք փակ սահմաններին, որոնք 21-րդ դարում համարվում են անհեթեթություն, բայց դեռ առկա են մեր տարածաշրջանում:

Որպես մի ազգ, որն անցել է ցեղասպանության սարսափի միջով, մենք հանդես ենք գալիս մեր անկայուն տարածաշրջանում փոխըմբռնման եւ խաղաղության օգտին:

Ռազմական գերազանցության անիրատեսական հույսերի վրա հիմնված էսկալացիայի եւ սպառազինությունների մրցավազքի քաղաքականությունը Հարավային Կովկասում ապագա չունի:

Մեր տարածաշրջանի ժողովուրդներն արժանի են ապրել ազատ եւ խաղաղ՝ բարին արարելու, իրենց երեխաներին սնելու, կրթելու եւ լուսավոր ապագա կառուցելու համար:

Շնորհակալություն ուշադրության համար»։

Բանկինգն ու թվային տրանսֆորմացիան․ հարցազրույց Ֆասթ Բանկի մանրածախ բիզնեսի տնօրեն Տիգրան Սարգսյանի հետԱվետիք Չալաբյանի հորդորը` իրեն ձերբակալած «իրավապահներին»Սյունիքում ծայրահեղ աղքատ երեխաներ չկանՆոր քաղաքական խոսքի և համակարգային փոփոխությունների պահանջ. Հանրային դաշինք Ուշքի եկե՜ք, քանի հողը ոտքներիս տակից ամբողջովին չի գնացել. Աննա ԿոստանյանՀերթական դատական նիստը տեղի կունենա հունիսի 25-ինՎաղ առավոտյան ձերբակալել են Ավետիք Չալաբյանին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 6 վարչական շրջաններում և 9 մարզերում Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու մարմինը Բելառուսն ունի ամեն ինչ՝ բնակչությանը ագրեuորից պաշտպանելու համար. Լուկաշենկո Իրանի հետ պատերազմnւմ օգնություն ցուցաբերելուց հրաժարվելու եվրոպական երկրների որոշումը հիմարnւթյուն էր. ԹրամփՄոտ 2,5 միլիարդ դոլարի վնաս են կրելու գյուղմթերք արտադրողները․ Հրայր ԿամենդատյանՀրապարակված են ընտրության մասնակիցների ստորագրված ցուցակները․ ստուգեք Ձեր հասցեները․ Գոհար ՄելոյանԱՄՆ Հյուսթոն քաղաքում խոշոր hրդեհ է բռնկվել թափոնների վերամշակման գործարանում Ես վայելում եմ այս պահը. ՄեսիՇքեղություն 500 դոլարից ցածր. Ինչպես անձնական հիասթափությունը ոգեշնչեց չինացի կնոջը ստեղծել Նյու Յորքի պայուսակների պաշտամունքային ապրանքանիշը՝ Verafied-ըՈստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակԻսրայելը մտադիր է uպառազինության ոլորտում անկախանալ ԱՄՆ-ից. Նեթանյահու Grundfos Tech Day․ Երևանում ներկայացվեց ջրամատակարարման «ոսկե ստանդարտը» (տեսանյութ) «Իմ կյանքի երջանիկ փուլերից է եղել Հրանտ Թոխատյանի հետ ամուսնությունը». Իրինա ԴանիելյանԻմ հոդվածը՝ հրապարակված գերմանական հեղինակավոր Berliner Zeitung պարբերականում․ Արթուր Միքայելյան«Ուժեղ Հայաստանը» պատրաստվում է վիճարկել ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանումԱրտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել Զավեշտ է ու ողբերգություն. հիմա էլ ուրիշ բանի համար են երդվում. Արթուր ԶաքարյանԿիմ Չեն Ընը ԿԺԴՀ-ին կոչ է արել գերազանցել ամբողջ աշխարհին ռшզմական ներnւժի զարգացման գործումՊատերազմը, միևնույն է՛ մի օր լինելու է, որովհետև կզած երկրին մզում են մինչև վերջ. Արշակ ԿարապետյանԱրմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտելՄինչ ձեզ կերակրում են «խաղաղության» վարդագույն պատրանքներով, ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանը հակահայ համաժողով է կազմակերպում․ Մարիաննա ՂահրամանյանՄեր ազգին հաղթել չի լինի, եթե ազգը լինի միաբան. Համահայկական ՃակատԱդրբեջանցին մնացել է նույնը՝ նենգ, ագրեսիվ, գլուխ կտրող, մարմին պղծող և անզեն մարդուն գնդակահարող Արմենն ամուր է ու անսասան, նա նույնիսկ կալանխվայրից ՀՀ անկախության իդեալներին հավատարիմ է ու պայքարում է այդ իդեալների համար. Էդուարդ Շարմազանով Այն ինչ կատարվեց Երևանի ավագանու նիստին, որքան էլ սարսափելի է, բայց շատ օրինաչափ է․ Գոհար ՂումաշյանԿԸՀ-ի որոշումը հակասահմանադրական և հակաօրինական է․ Արմեն ՄանվելյանԻ պատասխան Սյունիքի դարպասները թշնամու առջև բացած փոքրիկ խմբակի. Անուշ ՄիրզոյանՀուլիսի 1-ից շուրջ 166.000 քաղաքացիներ զրկվելու են իրենց նպաստներից․ Հրայր ԿամենդատյանԸնտրակաշառք բաժանողն իշխանությունն էր, ոչ թե ընդդիմությունը․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանի կառավարությունը հրաժարվում է անցյալից, Ադրբեջանի կառավարությունը հնարում է նոր անցյալ. Նարեկ Կարապետյան Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին Moody’s-ը վերահաստատել է IDBank-ի Ba3 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՓաշինյանն ու նրա թիմը բառացիորեն «պատռում» են մարդկանց ենթագիտակցությունը՝ միտումնավոր վերածելով հայերին միմյանց թշնամիների․ Ա․ ԱբովյանԲագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը Եղել են էական խախտումներ, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա․ Արամ ՊետրոսյանԺամանակն է խոսքերից անցնել փաստարկների․ Շիրազ Մանուկյան Նույնիսկ այս մանդատագողությունը Փաշինյանին չտվեց սահմանադրական մեծամասնություն․ Ավետիք ՉալաբյանԱննախադեպ առաջարկ Նիկոլ կեղծարարին. Արեգա ՀովսեփյանՄի տղամարդ կառուցել է արևային էներգիայով աշխատող զբոսանավ, որը կարող է գործնականում անսահմանափակ ժամանակ նավարկել Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ Ծաղիկների արտահանման շուրջ հարցերը շատանում են․ պահանջում են հրապարակել փաստերը «Կապիտուլյացիոն» գրիչներ. ինչպես աղքատ ուսուցիչը դարձավ խոշոր բիզնեսի հեղինակ. «Փաստ»Փամբակում ուսումնական զորավարժության ժամանակ զինծառայող է վիրավորվել. ի՞նչ է հայտնում ՊՆ-ն