«Իմ սեր Արեգ». Քրիստինե Պեպելյանի ջերմ լուսանկարը որդու հետ
LifestyleԵրգչուհի Քրիստինե Պեպելյանը ջերմ ընտանեկան լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) սիրված երգչուհին լուսանկար է հրապարակել որդու՝ Արեգի հետ։ Գեղեցիկ մայրիկը ջերմ գրկել է որդուն, իսկ լուսանկարի վրա առկա է «իմ սեր Արեգ» գրությունը։ Հրապարակված կադրերից մեկում Քրիստինեն պատկերված է գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Նա մոխրագույն բլուզ է կրում, իսկ կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ ժամացույց, խոշոր ականջօղեր։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում հմայիչ մայրիկը սպիտակ զգեստ էր կրում, որը բաց էր ուսի հատվածում։ Երգչուհին արտահայտիչ շպարով էր եւ գեղեցիկ սանրվածք էր ընտրել, իսկ կերպարն ամբողջարել էին խոշոր ականջօղերը։ Սեւ-սպիտակ լուսանկարի մեկնաբանություններում Քրիստինեն գրել էր. «Ամեն դեպքում սեւ-սպիտակ լուսանկարի մեջ ինչ-որ բան կա, որը կորչում է գույնի դեպքում»։ Երգչուհին նաեւ նշել էր, որ լուսանկարն արվել է Կալիֆոռնիայում։