ՌԴ-ն 20 մլն դոլար կհատկացնի Հայաստանին
ՄիջազգայինՌուսաստանի կառավարության կողմից առաջիկայում մարդասիրական ծրագրերի իրագործման համար Հայաստանին մոտ 20 միլիոն դոլար անհատույց հատկացնելու մասին որոշում կընդունվի։ Այս մասին տեղեկացնում է Հայսատանում ՌԴ դեսպանատունը: Դեսպանատան ֆեյսբուքյան էջում հայտնում են.
«ՄԱԿ Համաշխարհային պարենային ծրագրի հիմնադրամի միջոցով կայուն դպրոցական սննդի համակարգ ստեղծելու համար մինչև 18 մլն դոլար կհատկացվի։ Այս նախաձեռնության շրջանակում 2016-2019թթ. ընթացքում հատկացվել է ավելի քան 20 մլն դոլար։
Եվս մոտ 2,8 միլիոն դոլար կտրամադրվի ՄԱԿ Զարգացման ծրագրին` ուղղված Գեղարքունիքի և Վայոց Ձորի սահմանամերձ մարզերում ներառական տնտեսական զարգացման աջակցությանը։
Նշենք, որ Ռուսաստանը ֆինանսավորում է նաև ՄԱԿ մի շարք այլ ծրագրեր, որոնց կարող եք ծանոթանալ ինֆոգրաֆիկայում»: