Գոռ Մինասյանը` աշխարհի փոխչեմպիոն, Ռուբեն Ալեքսանյանը՝ բրոնզե մեդալակիր. Ծանրամարտի ԱԱ
ՍպորտԹաիլանդում ավարտվեց ծանրամարտի աշխարհի առաջնությունը, որին փայլուն հանդես եկավ Հայաստանի հավաքականը: Մրցումների վերջին օրը մեդալներ նվաճեցին նաև մեր գերծանր քաշայինները:
Գոռ Մինասյանն իրացրեց իր բոլոր 6 մոտեցումները և երկամարտի 460 կգ արդյունքով դարձավ աշխարհի փոխչեմպիոն: Գոռը նաև նվաճեց երկու փոքր արծաթե մեդալ: Հաջող հանդես եկավ նաև Ռուբեն Ալեքսանյանը: Նա դարձավ բրոնզե մեդալակիր, նաև փոքր բրոնզե մեդալ նվաճեց հրում վարժությունում: Ռուբենի ցուցանիշը երկամարտում 437 կիլոգրամ է:
Ֆանտաստիկ արդյունքով աշխարհի չեմպիոն դարձավ վրացի ծանրորդ Լաշա Տալախաձեն: Նա սահմանեց մի քանի աշխարհի ռեկորդ: Հրում վարժությունում նա բարձրարցրեց 246 կգ ծանրաձողը, իսկ երկամարտում նրա արդյունքը 484 կգ է: