Մ2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի ավտոճանապարհը հիմնանորոգման մեջ է. հայտարարություն
ՀասարակությունՇարունակվում են Մ2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները
Ինչպես NEWS.am–ը տեղեկանում է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության լրատվական ծառայությունից, շարունակվում են Մ2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ248+000-կմ254+000 հատվածի հիմնանորոգման աշխատանքները: Տվյալ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքներն իրականացնում է «Ոսմար» ՍՊ ընկերությունը:
Հիմնանորոգման աշխատանքների շրջանակներում իրականացվելու են հողային աշխատանքներ, ջրահեռացման համակարգի վերականգնման, ճանապարհային ծածկի հիմնանորոգման, արհեստական կառուցվածքների և երթևեկության անվտանգության տարրերի վերականգնման աշխատանքներ:
Անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով նշված նորոգվող ճանապարհահատվածը կահավորվել է համապատասխան ճանապարհային նշաններով: Պատճառվող անհարմարության համար հայցում ենք վարորդների ներողամտությունը և հորդորում պահպանել երթևեկության կանոնները: