Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցը մնաց նույնը
ՀասարակությունԱյսօր ՀՀ վերաքննիչ դատարանը հրապարակեց ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցը փոխելու մասին միջնորդությունը:
Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը տեղեկացրեց, որ դռնփակ նիստի ժամանակ դատարանը որոշում կայացրեց խափանման միջոցը փոխելու մասին միջնորդությունը մերժել:
Նրա դիտարկմամբ այն առաջընթացը, որը կար հեղափոխությունից հետո, ներկայում չկա: Պաշտպանի կարծիքով դատավոր Ռուբեն Մխիթարյանը, որը միշտ աչքի է ընկել իր արդար որոշումներով գնաց այլ ճանապարհով և մերժեց միջնորդությունը: Մինչդեռ, առանց հիմնավոր փաստաթղերի նման որոշում կայացնելը սխալ է:
«Այս ամենը սպասելի էր, բայց պետք է ցավով արձանագրեմ, որ դատական համակարգը նման իրավիճակում է հայտնվել իրավիճակից ելնելով: Ամենացածր վարկանիշ ունեցող դատավորները, որոնք կատարում են իշխանությունների ցանկությունը դարձել են հերոսներ: Օրենքով նախատեսված բոլոր քայլերը կձեռնարկենք արդարությունը վերականգնելու համար, քանի որ անկհայտ ու կոպիտ խախտումներ են արձանագրվել: Այս գործի հետ կապված հասկանալի են բոլոր՝ հասարակության և մյուսների ճնշումները, բայց եթե մեր հայցին տրվում է նման պատասխան, դա մտահոգիչ է»,- ասաց Ե. Սարգսյանը: