Արտենի-Քարակերտ ավտոճանապարհին տեղի ունեցած պատահարի հետևանքով տուժածի վիճակը կայուն ծանր է
ԲլոգԱռողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ Սեպտեմբերի 29-ին Արտենի-Քարակերտ ավտոճանապարհին տեղի ունեցած պատահարի հետևանքով տուժած քաղաքացիներից մեկի վիճակը դեռևս գնահատվում է կայուն ծանր:
«Սեպտեմբերի 29-ին Արտենի-Քարակերտ ավտոճանապարհին տեղի ունեցած պատահարի հետևանքով տուժած քաղաքացիներից մեկի վիճակը դեռևս գնահատվում է կայուն ծանր: Նա բուժում է ստանում «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում, ունի գանգուղեղային պոլիտրավմա:
Մնացած բժշկական կենտրոններում բուժում ստացող բոլոր տուժածները դուրս են գրվել` բավարար վիճակով։ Ներկա դրությամբ միայն 1 քաղաքացի է բուժումը շարունակում:
Հիշեցնենք, որ վթարի հետևանքով տուժել էր 13 քաղաքացի: Նրանցից 5-ը տեղափոխվել էին Արմավիրի, 8-ը՝ Թալինի բժշկական կենտրոններ»,- գրել է նա: