Երևան, 18.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Օմանի հետ Հորմուզի շուրջ բանակցությունները ձգձգվում են ԱՄՆ-ի և Իսրայելի պատճառով. Իրանի ԱԳՆ «Սամվել Կարապետյանի կենսագրությունն այն մասին է, թե ինչպես կարող է մարդ ՀՀ սահմաներից դուրս դառնալ միլիարդատեր և այդ գումարը օգտագործել ի բարօրություն Հայաստանի». Արամ Վարդևանյան Ինչո՞ւ պետք է վարսահարդարի հարկը բարձրանա, իսկ ձեր սրտի օլիգարխներն ազատվեն հարկերից. Իրինա Յոլյան Իշխանությունները ցանկանում են մոռացության մատնել մեր քաղբանտարկյալներին. դա նրանց չի հաջողվելու. Մենուա Սողոմոնյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ ԶՊՄԿ Սանիտարական ավիացիա՝ կյանքեր փրկելու համար․ Հայաստանին անհրաժեշտ է առնվազն 10 բժշկական ուղղաթիռ․ Հրայր Կամենդատյան Խնայվում է 927 խորանարդ մետր ջուր. Կանադայում ստեղծվել է ցրտադիմացկուն լողացող արևային էլեկտրակայան Կապանի օրը․ պատմություն, աշխատանք և զարգացման նոր հնարավորություններ Աղքատությունը Հայաստանում 600 հազար մարդու դռանն է կանգնած. Նարեկ Կարապետյան Առաջարկում եմ Հայաստանում վերաբացվի գյուղատնտեսության նախարարությունը. Հարություն Մնացականյան


Հիշեք՝ որ ամսում եք ամուսնացել և իմացեք, թե ինչ է սպասվում ձեր զույգին ապագայում

Lifestyle

Ձեր ընտանեկան հարաբերությունների զարգացումն ուղղակիորեն կապված է Արևի դիրքի հետ այն ժամանակ, երբ ամուսնացաք: Ըստ հարսանիքի ամսաթվի ներկայացնում ենք, թե ինչ է սպասվում ձեր զույգին ապագայում:

Մարտի 19 – ապրիլի 19: Ձեր զույգի էներգետիկան բավական ուժեղ և իմպուլսիվ է, ուստի ձեր ամուսնությունը մարտադաշտ կհիշեցնի: Կրքոտ գիշերներ և ցանկացած արգելքի բացակայություն ծեր տարիքում հաստատ հիշելու բան կունենաք: Երբեմն կարող եք ձեզ չափազանց ուղիղ պահել, նույնիսկ անտակտ: Դա շատ է նյարդայնացնում՝ առաջացնելով երկու զուգընկերների ագրեսիան: Ձեզ համար դժվար է փոխզիջման գնալ, ամեն մեկը ծածկոցն իր կողմն է քաշում: Սովորեք խնդիրները բարեկամաբար լուծել՝ բանակցությունների հաջողությունն ամրապնդելով անկողնում:

Ապրիլի 20 – մայիսի 20: Ձեր հարաբերությունները շատ զգայուն և հուզումնալից են: Երկուսդ էլ ձգտում եք հանգստի և հարամարվետության: Ձեր ննջասենյակում իշխում են կիրքը, նրբությունը և զուգընկերոջը գոհացնելու անկեղծ ձգտումը: Միայն փոխադարձ անվճռականությունը հաղթահարելով դուք կսովորեք իրական հաճույք ստանալ համատեղ կյանքից: Զուգընկերոջն ապացուցեք ձեր հուսալիությունը ոչ միայն խոսքերով, այլև գործերով:

Մայիսի 21 – հունիսի 21: Ձեր ամուսնությունն առանձնանում է թեթևությամբ: Բայց ձեր շփումը բոլորովին մակերեսային չէ, իրականում դուք խորապես հասկանում եք իրար: Անկողնում երկար նախերգանքներն ակնհայտորեն ձեզ համար չեն: Երկուսդ էլ սիրում եք փորձարկումներ անել: Առաջին հայացքից սիրո խաբկանքն այսպիսի ամուսնություններում շատ արագ անցնում է, ռոմանտիկան աստիճանաբար վերանում է՝ միայն հաճելի հիշողություններ թողնելով: Եթե ուզում եք ամբողջ կյանքում պահպանել ամուսնությունը, իրար համար ամենից առաջ լավագույն ընկեր դարձեք, հետո միայն կրքոտ սիրեկաններ: Լավ կլինի, եթե իրար օգնեք աշխատանքում կամ ընդհանուր նախասիրություն գտնեք:

Հունիսի 22 – հուլիսի 22: Այնքան ուժեղ եք ձգում իրար, որ երբեմն նույնիսկ կարդում եք միմյանց մտքերը: Դուք բախտավոր եք, քանի որ գտաք «հենց այն մարդուն, ում փնտրում էիք»: Ոչ միայն զգում եք միմյանց բոլոր ցանկությունները, այլև աշխատում եք բավարարել դրանք: Զուգընկերոջ հանդեպ այդպիսի զգայունությունը ձեր գիշերներն անմոռանալի է դարձնում: Ձեր հարաբերությունները դեռևս նախքան հարսանիքն ընտանեկան զույգի պես էին դասավորվում: Երբեմն ճաշակների և նախընտրությունների այդպիսի համատեղելիությունը բավական վախեցնող է լինում: Ազատվեք ձեր բոլոր կասկածներից ու վախերից: Դադարեք խոչընդոտներ փնտրել ձեր իդեալական հարաբերություններում:

Հուլիսի 23 – օգոստոսի 23: Ձեր միջև ոչ միայն ռոմանտիկ, այլև ինտելեկտուալ հարաբերություններ են: Առանձնանում եք միմյանց հանդեպ անկեղծ նվիրվածությամբ և խորն անկեղծությամբ: Ձեր անկողնում կիրքն է տիրում, որտեղ զուգընկերները համարձակորեն իրար ասում են սեփական ցանկությունների մասին: Իրական անկեղծ զգացմունքները պետք է ամրապնդել երեխայի ծնունդով: Զուգընկերոջը չհիասթափեցնելու համար աշխատեք նրան չթելադրել ձեր կամքը:

Օգոստոսի 24 – սեպտեմբերի 24: Հրաշալի հնարավորություն ունեք ստեղծելու օրինակելի ընտանիք: Ամուսնության մեջ օդում չեք ճախրում, այլ ամուր կանգնած եք գետնի վրա: Երկուսդ էլ շատ հավատարիմ և նվիրված եք: Ձեր զույգում կիրքն ամենագլխավորը չէ, սեքսն ընկալում եք որպես ամուսնական պարտականության կատարում: Եթե չդադարեք զուգընկերոջն ամենայն մանրամասնությամբ պատմել ապրած օրվա ամեն րոպեի մասին, ձեր հարաբերությունները շատ արագ կարող են ձանձրալի դառնալ: Խուսափեք ավելորդ փնթփնթոցից և մշտական բծախնդրությունից:

Սեպտեմբերի 25 – հոկտեմբերի 25: Ձեր զույգը միշտ ջանում է բարձունքում լինել: Երկուսդ էլ շատ եք հետաքրքրվում ուրիշ մարդկանցով, ճիշտ է, ոչ միշտ անկեղծ նկատառումներով: Զգայուն և հուզական հարաբերություններ ունեք: Զուգընկերոջը հաճախ եք հաճոյախոսություններ անում, ուստի նա ձգտում է մշտապես զարմացնել ձեզ: Եթե երկուսդ էլ չսովորեք փոխզիջումների գնալ, ձեզ բավական բարդ իրավիճակներ են սպասվում: Նրբանկատություն դրսևորեք և սկանդալներ մի սարքեք: Աշխատեք զույգի իմիջը պահպանել ցանկացած հանգամանքում:

Հոկտեմբերի 26 – նոյեմբերի 26: Ամեն օր ձեր զույգին նոր արկած է սպասվում: Դուք կարծես երկուսով ներկայացում եք խաղում: Եվ այդ ներկայացման մեջ ամեն ինչի համար տեղ կա՝ նրբության, մեղմության, բոցավառ կրքի, խենթ խանդի: Ձեր միջև խենթ կիրք է՝ առանց սահմանների և արգելքների: Սերը ձեզ համար առեղծվածային ծես է, որը պետք է ամեն օր անցկացնել: Վաղ թե ուշ ամուսնության մեջ այդքան բուռն հարաբերությունները ձեզ կճնշեն, կցանկանաք ազատվել այդ կապերից: Եթե ուզում եք ամուսնությունը հավերժ լինի, համբերությամբ զինվեք: Պատրաստ եղեք, որ զուգընկերը ձեզ ամեն ինչ կտա՝ բացի հանգստից և հարմարավետությունից:

Նոյեմբերի 27 – դեկտեմբերի 27: Երկուսդ շարունակում եք շրջագայել, ընդլայնել աշխարհայացքը, սովորել, սովորեցնել: Եվ այդպես կլինի միշտ: Ամեն անգամ անկողում նոր բան եք մտածում: Շատ կարևոր է ամենասկզբից պարզել ազատության սահմանները, որոնք սահմանում եք իրար համար: Ձեր իդեալական միությունը կարող է քանդել սիրային եռանկյունին: Համատեղ տոներ կազմակերպեք, հյուր գնացեք և շրջագայեք հնարավորինս հաճախ: Միայն վառ և հագեցած կյանքը ձեր ամուսնությանը հնարավորություն կտա երկարատև և երջանիկ լինել:

Դեկտեմբերի 28 – հունվարի 28: Երկուսդ հրաշալի գիտեք՝ ինչ եք ուզում կյանքից և զուգընկերոջից: Ամուսնության մեջ դուք կբացահայտվեք միմյանց առաջ, էքստրավագանտ արարքներ կգործեք: Ձեր գիշերները լի են նրբությամբ և զուգընկերոջ մասին անկեղծ հոգատարությամբ: Միայն հարաբերությունների հարցում 100%-ով վստահ լինելը ձեր միությանը հնարավորություն կտա հավերժ տևելու: Երբեք մի խաբեք ձեր զուգընկերոջը: Միշտ նշված կուրսին հետևեք:

Հունվարի 29 – փետրվարի 19: Ձեր ամուսնության մեջ ընկերությունն առաջին տեղում է: Մշտապես հանգստանում եք ընկերների հետ, միասին երազում եք ապագայի մասին, նաև ամեն ինչում առանձնահատուկ խորհրդանիշեր և նշաններ եք գտնում: Ձեր շատ գաղափարներ չիրագործված են մնում ձեր խստության պատճառով: Աշխատեք ազատվել արգելքներից անկողնում: Երկուսդ հակված եք միմյանց իդեալականացնելու, այդ պատճառով հաճախ ստիպված եք լինում ձեր վրայով անցնել հանուն զուգընկերոջ:

Փետրվարի 20 – մարտի 18: Իրար հասկանում եք կես խոսքից և քնքշորեն հոգ եք տանում զուգընկերոջ մասին: Եթե նա սխալ քայլ է անում, նրան միշտ սխալն ուղղելու հնարավորություն եք տալիս: Ոչ մի դեպքում իրար չեք քննադատում ինտիմ հարցերում: Երկուսիդ դուր են գալիս երկարատև քնքշանքները և նուրբ համբույրները: Ձեր ամուսնությունը մի մեծ խաբկանք է: Եթե ձեզ դուր է գալիս տառապել, կտառապեք, եթե ուզում եք հավերժ սիրել, այդպես էլ կլինի: Պարբերաբար մենակ մնացեք, որ հասցնեք կարոտել զուգընկերոջը:

 

Մալիշկա գյուղում կա՛մ շրջում է որևէ մեկի ապուպապի ուրվականը, կա՛մ ոստիկանությունն անզոր է ընդամենը մի գյուղում բռնել ընդամենը մի հոգուԱրտակարգ իրավիճակ. 4-րդ օրն է 6 հարկանի շենքի 250-ից ավելի բնակիչներ, որոնց մեծ մասը երեխաներ են, մնացել են առանց հոսանքիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինԱդրբեջանը հետախուզում է հայտարարել 3 ռուս քաղաքական մեկնաբանների նկատմամբՀայաստանը ԵԱՏՄ-ում առաջատար է բեռնափոխադրումների աճով՝ 12,1%57-ամյա տղամարդը մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտ 10 մ բարձրությունից ընկել և մահացել էՍամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցուն և հռչակվեց աշխարհի չեմպիոնԹրամփն ասել է՝ որն է իր գլխավոր նպատակըՕդաճնշիչ հրացանի պարկուճը դիպել է 2,5-ամյա երեխայի ձեռքին․ դեպքի առթիվ քննություն է ընթանում«Alibaba»-ի անունից կեղծ աշխատանքի և ներդրումների առաջարկներ են տարածվումՕգոստոսի 19-ին ԵՄ դեսպանատան առջեւ կլինի ակցիա՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալներիԻրաքյան Քուրդիստանի վարչապետը հայտարարել է, որ իրանական ԱԹՍ-ները թիրախավորել են իր գրասենյակըՍարալանջի փողոցում ճակատ ճակատի բախվել են երկու «Hyundai Elantra»-ները․ կա վիրավորՍիցիլիայի թանգարանից գողացել են Վերածննդի դարաշրջանի չորս թանկարժեք աշխատանքԵրևի հույս ունի, թե մի գեղեցիկ օր Թրամփը կհայտարարի, որ Հայաստանն Ամերիկա է. Արշակ ԿարապետյանԱվտովթար՝ Երևանում. «BMW X5»-ը Դավիթ Բեկի փողոցում բախվել է ճանապարհին շինաշխատանքներ կատարելու նպատակով տեղադրված պաշտպանիչ երկաթե ճաղավանդակներինԴիսպետչերը կարծում է ուղեւորին ծեծելով «դաստիարակելու» իրավունք ունի. սկանդալային կադրերՎնասվել է գազատար. Արարատի մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ ենԴպրոցները պետք է լինեն ապաքաղաքական, բայց ոչ միայն ընդդիմության համար. Լենա ՄաթևոսյանԴեղձի մթերման համար գյուղացիները ճանապարհներ են փակել, այս հարցերը լուծեք. Տիգրան Աբրահամյան229 դպրոց եք փակել, գյուղերը դատարկում եք, երեխան ուզում է իր գյուղում կրթվել. Անդրանիկ ԳևորգյանԱյլևս գոյություն չունի ամենագեղեցիկ և լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը. ՂազարյանՇախմատիստ Հայկ Մարտիրոսյանը՝ «Rubinstein Chess Festival 2026» շախմատի միջազգային մրցաշարումԻ՞նչ հայատյաց նկարներ են նկարում ադրբեջանցի աշակերտները, ի՞նչ է քարոզվում իրենց դպրոցներում. Գառնիկ ԴավթյանԳանայի 62 քաղաքացի է զոհվել Ուկրաինայի դեմ պատերազմում. ԱԳ նախարարՔՊ-ից ասում են` սենց, թե նենց դատախազը գալու է իմ հետևից, երևի ձեր քաղաքական թիմը ավելի լավ գիտի. Դավիթ ՂազինյանՄիլլենիալներ, Gen Z թե՞ Gen Alpha. ինչպե՞ս են տարբեր սերունդները պատրաստվում նոր ուսումնական տարվան. Idram&IDBankԱվելի քան 1 միլիոն քարտ. Ակբա բանկը Հայաստանում առաջինն է ԶՊՄԿ-ի գործունեությունը՝ Սյունիքի տնտեսական և սոցիալական զարգացման կարևոր բաղադրիչ Հայ-ռուսական հարաբերությունները գազի, ծիրանի և ձկան մասին չեն. դրանք անվտանգության մասին են. Մհեր ԱվետիսյանԱվետիք Չալաբյանը կալանքում գտնվում է արդեն 50 օր և իր հետ շփումը ընտանիքի համար ամբողջովին սահմանափակված էՕմանի հետ Հորմուզի շուրջ բանակցությունները ձգձգվում են ԱՄՆ-ի և Իսրայելի պատճառով. Իրանի ԱԳՆ Այսօրվա քաղաքական ռեժիմը ամեն ինչ անում է ազատ խոսքը, կարծիքը բանտելու համար. Արմեն ՄանվելյանԱզատ խոսքը մեր երկրում դարձել է պատժի մեթոդ դատաիրավական համակարգի համար. Նարե Սիմոնյան«Սամվել Կարապետյանի կենսագրությունն այն մասին է, թե ինչպես կարող է մարդ ՀՀ սահմաներից դուրս դառնալ միլիարդատեր և այդ գումարը օգտագործել ի բարօրություն Հայաստանի». Արամ ՎարդևանյանՁեր չատից խոսեք, որը հրապարակվեց. Ապահովեք իմ մուտքը ՀԷՑ, դա ձեզ կապացուցեմ. Դավիթ Ղազինյան Բոքսի գնացողներ էլ կան մեր մոտ, տանձիկ ունեցողներ էլ կան... 8-րդ գումարման ԱԺ-ն ե՞ք ուզում դարձնել. Նարեկ Կարապետյան Ինչո՞ւ պետք է վարսահարդարի հարկը բարձրանա, իսկ ձեր սրտի օլիգարխներն ազատվեն հարկերից. Իրինա Յոլյան Բարեկրթությունը վերջին օրերին դարձել է արտարժույթ`մեզ որևէ մեկը չի կարող դուրս շպրտել կամ ներս բերել. Մամիկոն Ասլանյան Թքելու մասին գոնե չպետք է խոսի իշխանության որևէ ներկայացուցիչը. Արամ Վարդևանյան Իշխանությունները ցանկանում են մոռացության մատնել մեր քաղբանտարկյալներին. դա նրանց չի հաջողվելու. Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-Իրան ռազմական բախումները տեղափոխվում են տնտեսական դաշտ. Արտակ Զաքարյան Ոչ նպաստ, ոչ խնամք. ինչպես է միայնակ տարեցը մնում համակարգից դուրս. Հրայր ԿամենդատյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են․ ԶՊՄԿՍանիտարական ավիացիա՝ կյանքեր փրկելու համար․ Հայաստանին անհրաժեշտ է առնվազն 10 բժշկական ուղղաթիռ․ Հրայր ԿամենդատյանԽնայվում է 927 խորանարդ մետր ջուր. Կանադայում ստեղծվել է ցրտադիմացկուն լողացող արևային էլեկտրակայանՕգոստոսի 18-ին, 20-ին, 21-ին և 24-ին գազ չի լինելու․ հասցեներՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինՕգոստոսի 17-ին, 18-ին, 19-ին, 20-ին, 21-ին, 24-ին և 25-ին լույս չի լինելուՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել