Երևան, 07.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 նոյեմբերի). Բոլշևիկների գրոհը Ձմեռային պալատի վրա. «Փաստ» Հայաստանը հետ կվերցնի՞ միջազգային հայցերը. Բաքուն ձգտում է լիակատար իրավական անպատժելիության. «Փաստ» Բոլորին բանտարկում է ու ռեյդերական զավթում իրականացնում. «Փաստ» «Տղեն պիտի ծառայի». տանկիստ Փայլակ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Ջրականում. «Փաստ» Սահմանափակ հնարավորություններով առճակատային «լարախաղացությունը». «Փաստ» «Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրականացնելու վրա». «Փաստ» Փոփոխություններ զինապարտներին սպասարկող՝ կենտրոնական բժշկական հանձնաժողովի գործունեության կարգում. «Փաստ» Ժողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ» Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»

Մեղրիի Փոքր թաղի 37 տան դուռը, երեք սերունդներն ու եկեղեցու ճանապարհը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում առանձնահատուկ տեղ ունի Փոքր թաղը, որը բնակիչները երբեմն նաև Հին թաղ են անվանում: 

Փոքր թաղի սկզբնական հատվածից ավելի վառ է երևում թաղի Սուրբ Հովհաննես եկեղեցին, որն այս տարի է վերանորոգվել: 

Հեռվից ավելի ընդգծված են երևում Փոքր թաղի տները, որոնք անգամ հեռվից աչքի են ընկնում ճարտապետական ինքնատիպ լուծումներով: Տներից յուրաքանչյուրի առջև նռնենիներ կան, որոնք, հետո պարզվեց, սերնդեսերունդ են փոխանցվել:

Փոքր թաղին հատուկ էին նաև նեղլիկ ճանապարհները, որոնցով պետք է հասնեինք նոր վերաբացված եկեղեցի: 

Բայց այդ ճանապարհների, տների ու դրանց ճարտարապետական լուծումների մեջ կարծես պատմության շունչ կար, ինչը ստիպեց հետ ընկնել գործընկերներիս խմբից:

Եկեղեցու ճանապարհից ոչ հեռու աչքի ընկավ հատկապես Փոքր թաղի 37-րդ տան հին փայտե դուռը, որի վրա անգամ մինչև վերջ չխփված մեխը մտովի դարեր առաջ էր տանում: Դուռը թակելու գայթակղությունը մեծ էր: 

Պարզվում է՝ 37 տան դռները բոլոր հետաքրքրասերների առջև են բացում, որոնք, ի դեպ, քիչ չեն:

Դուռը բացում է տան հարսը՝ 37-ամյա Աննան: Հեռավոր 1800-ականներից գալով, հիշելով մեծերից պատմած մի քանի դրվագ՝ ասում է, որ տանը երեք սերունդ է մեծացել:

«Հիմա դուռը տեսնում են, ներս մտնում, բայց ձեր նման հուսահատվում են»,-«Փաստի» հետ զրույցում պատմում է Աննան ու նշում, որ տան ներսում մի փոքր այլ է՝ ժամանակակից կենցաղից ու իրերից չեն կարողացել զերծ մնալ: 

«Առաջ կային փայտից քանդակներ, չգիտեինք, որ մեծ ուշադրություն կգրավի, փոխել ենք, բայց դուռը նույնն ենք թողել, ձեռք չենք տալու: 

Որպես հնություն ենք պահել, որ թաղի կոլորիտը մնա»,-պատմում է նա ու ասում, որ ընտանիքում հիմա 7 հոգով են ապրում:

Մեղրիի կյանքից դժգոհ չէ. «Ի տարբերություն մյուս բնակավայրերի, Մեղրիում բոլոր առումներով շատ ավելի հեշտ է ապրելը՝ մարդկանց մեծ մասն աշխատանքով ապահովված է: Մեղրիի միրգը միշտ արժեք է ունեցել:

Բացի այդ, չենք չարչարվում, ինչպես, օրինակ, Արարատյան դաշտավայրի բնակիչները: Բնությունն ու եղանակն այդ հարցում խնայել են մեզ»,-ժպիտով նշում է Աննան ու հավելում, որ իրենք նաև այգի ունեն: Արքայանարինջ են աճեցնում, զբաղվում չրագործությամբ:

«Չրագործությունը մեր ապրուստի միջոցը չէ, ուղղակի այգին ունենք՝ պիտի մշակենք, հո չե՞նք թողնելու»,-ընդգծում է նա: Զրույցին է միանում սկեսուրը՝ Ալիսա Ղուկասյանը, որն արդեն 52 տարի է՝ Փոքր թաղի բնակիչ է:

Քիչ թե շատ ծանոթ լինելով տան պատմությանը՝ տիկին Ալիսան պատմեց, որ իր սկեսրայրն ու սկեսուրը տունը գնել են մոտ 1939 թ.-ին:

«Մի քանի տարի առաջ եկել էին, որ գնեն տունը, բայց այնքան չնչին գումար էին առաջարկում՝ 2000 դոլար, իսկ մեզ համար մեր տունն արժեք է: 

Հետաքրքիր պատշգամբ ունեինք, որը հնարավորինս փորձել ենք պահպանել»,-ասաց նա՝ շեշտելով, որ տունը փոքր է եղել, ինչի պատճառով պատ են քանդել ու սենյակներ ավելացրել:

 

Տիկին Ալիսան ևս դժգոհ չէ Մեղրիի կյանքից:

«Մարդ կա՝ գոհ է, մարդ կա՝ դժգոհ: Մարդ կա՝ ունի, բայց ավելի շատն է ուզում: Ճիշտ է, Մեղրին սահմանամերձ է, առանձնապես ուշադրության չի արժանանում, բայց ուրիշ տեղերի նման չի, դժգոհ չենք: Մեղրեցին խոպան չի գնում՝ հիմնականում չի գնում: 

Առաջ թաղամասը դժվարություններ ուներ՝ ջուր չկար: Մարդկանց մի մասը ջրի պատճառով թողեց ու գնաց: Հիմա, ոչինչ, տալիս են»,ասում է նա ու հավելում, որ տունը փայտով են տաքացնում:

«Մեղրին լավ տեղ է, ուրիշ տեղ չենք ուզի գնալ, Մեղրու ամեն ինչը լավ է»,-ասում է տիկին Ալիսան՝ ցույց տալով տան գրեթե վերևում գտնվող եկեղեցին, որը նոր է վերաբացվել:

«Սովետական տարիներին, հիշում եմ, խոտ էր այնտեղ, հիմա լավ է, նաև վերակառուցվել է, ամուր է»,-ասաց տիկին Ալիսան՝ ակամայից հիշեցնելով, որ պետք է հասնեինք վերանորոգված Սուրբ Սարգիս եկեղեցի: 

Քանի որ զրույցի էի բռնվել 37 տան բնակիչների հետ՝ հետ ընկնելով գործընկերներիս խմբից, տիկին Ալիսայի փոքրիկ թոռնուհին ընկերակցեց ինձ՝ մինչև Փոքր թաղի նեղլիկ ու լաբիրինթ հիշեցնող ճանապարհներով հասանք այնտեղ, ինչի համար և եկել էինք Փոքր թաղ:

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Միակ ձևը զիջումները կանգնեցնելու` ցույց տալ, որ էլ զիջելու տեղ չկա. Նարեկ ԿարապետյանԿպաշտպանենք մեր Սահմանադրությունը, և թշնшմին մեզ մեր Սահմանադրությունը գրել չի տա. Նարեկ ԿարապետյանՎաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք «Ալիևի սահմանադրության» վտանգները․ ԿարապետյանՄենք Ալիևին Սահմանադրություն չունենք տալու. Նարեկ ԿարապետյանԿարապետյանը կարողացավ մեկ սեղանի շուրջ նստեցնել այդ ուժերին. Լիլյա ՇուշանյանԵթե փողոցի պայքարով կարիք լինի պաշտպանել մեր Սահմանադրությունը, հուսամ՝ հանրությունն այդ քայլը կանի. ԿարապետյանՓաշինյանն իր կործանարար գործով միավորեց ողջ ընդդիմությանը, բոլորիս շնորհավորում եմ. ԶուրաբյանԱլիևի հետ կա՞ն կուլիսային զրույցներ, որ մենք չգիտենք. Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանի հետ հանդիպումից հետո հասարակական-քաղաքական գործիչների ճեպազրույցներըՆարեկ Կարապետյանը հանդիպում է հասարակական գործիչների հետ․ ուղիղ միացումԿանխել ալիևյան սահմանադրությունը և պահպանել անկախ Հայաստանը. Նարեկ ԿարապետյանԱդրբեջանի հետ խաղաղություն հաստատելու համար իսկապե՞ս անհրաժեշտ է փոխել Սահմանադրությունը. տեսանյութՀայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համար. Իրինա ՅոլյանԹույլ չենք տա, որ մեր երկիրը դառնա Ադրբեջանի կցորդը. Ավետիք ՉալաբյանՍոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» ևս իր պայքարի ճանապարհին ենթարկվում է իշխանական ճնշումների. Մենուա ՍողոմոնյանԱլիևի՞ Սահմանադրությունը, թե՞ Հայաստանի անկախությունը. տեսանյութՓաշինյանը խարխլում է Հայաստանի պետականության և ազգային ինքնության հիմքերը՝ սպասարկելով Ալիևի շահերը. Գառնիկ ԴավթյանՀայաստանում կրթության որակը անկում է ապրում, և իշխանությունները նպաստում են դրան. Ատոմ ՄխիթարյանԿա մեկ օրակարգ` թույլ չտալ ալիևյան սահմանադրության ընդունում. Նարեկ Կարապետյանի միավորման կոչը հենց այս նպատակն ունի. Հայկ ՖարմանյանԱշխարհում կան խնձորի հազարավոր տեսակներ. ինչպե՞ս է փոխվել այդ մրգի «գենետիկան». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 նոյեմբերի). Բոլշևիկների գրոհը Ձմեռային պալատի վրա. «Փաստ»Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս ՉիլինգարյանՄենք թույլ չենք տա, որ քաղաքական ողորմելի շահարկումներով ու անգրագետ ամբոխահաճությամբ աղճատվի մեր հազարամյա պատմությունը. Հրայր ԿամենդատյանՀայաստանը հետ կվերցնի՞ միջազգային հայցերը. Բաքուն ձգտում է լիակատար իրավական անպատժելիության. «Փաստ»Այն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ավետիք ՉալաբյանԸնդդիմության համախմբումը մեր պայքարի գործում շատ կարևոր ու առաջնային քայլ է. Արսեն ԳրիգորյանԲոլորին բանտարկում է ու ռեյդերական զավթում իրականացնում. «Փաստ»«Տղեն պիտի ծառայի». տանկիստ Փայլակ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Ջրականում. «Փաստ»Սահմանափակ հնարավորություններով առճակատային «լարախաղացությունը». «Փաստ»«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրականացնելու վրա». «Փաստ»Փոփոխություններ զինապարտներին սպասարկող՝ կենտրոնական բժշկական հանձնաժողովի գործունեության կարգում. «Փաստ»Ժողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ»Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ»Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»Գիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասին12 պատմամշակութային կառույց ստացել է հուշարձանի կարգավիճակ. ՀՀ ԿԳՄՍՆԹրամփ․ Եթե չկանգնեցնեի Իրանին, Իսրայելն ու Մերձավոր Արևելքը կարող էին այլևս գոյություն չունենալԲաքվի օրակարգը չի կարող թելադրվել մեր ժողովրդին, մենք չենք ունենալու «ալիևյան սահմանադրություն»․ Մարիաննա Ղահրամանյան«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր ԿամենդատյանՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱԺ փոխնախագահի հակասական հայտարարությունները․ երեք օր առաջ ողջունում էր աթոռով հարվածը, այսօր՝ դատապարտում․ Հրայր ԿամենդատյանՆոյեմբերի 9-ին Եռաբլուրում հարգանքի տուրք կմատուցեն հերոսների հիշատակին․ կարևոր ուղերձով նամակներ կհանձնվեն կառավարությանը և ՌԴ դեսպանատանը. Աննա ԿոստանյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակՈւկրաինան ԱՄՆ-ին է փոխանցել բանակցությունների առաջարկները. ԶելենսկիՁյուն, բուք․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 7-ից 11-ինՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն