Տավուշի մարզի Այգեհովիտ համայնքում ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
Օրվա իրադարձություններՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտոմբերի 1-ին` ժամը 01:11-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Այգեհովիտ համայնքում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:40-ին, մարվել՝ 02:06-ին:
Այգեհովիտ համայնքի 34-րդ փողոցում «Opel Vectra B» մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է: