Երեւանում մեկնարկում է «Եվրասիական մայրցամաքի տարանցիկ ներուժը» ֆորումի եզրափակիչ նիստը
ՏնտեսությունՀոկտեմբերի 1-ին Երեւանում մեկնարկում է «Եվրասիական մայրցամաքի տարանցիկ ներուժը» ֆորումի եզրափակիչ նիստը: Նիստին մասնակցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Ղազախստանի նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաեւը, Իրանի նախագահ Հասան Ռոհանին, Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնն ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Նիստի ընթացքում ակնկալվում է, որ կընդունվեն «Եվրասիական մայրցամաքի տարանցիկ ներուժը» միջազգային ֆորումի հռչակագրերը: