Մահացել է «Միմինո» ֆիլմի երաժշտության հեղինակ Գիա Կանչելին
ՄշակույթՎրացի կոմպոզիտոր, դաշնակահար եւ մանկավարժ Գիա Կանչելին մահացել է 85 տարեկանում, տեղեկացնում է Imedi հեռուստաալիքը։
Կանչելին վերջին ժամանակներս բուժվում էր հիվանդանոցում։
Նա երաժշտություն է գրել այնպիսի ֆիլմերի համար, ինչպիսին են «Մի՛ վշտանա»-ն (1968), «Միմինո»-ն (1977), «Կին ձա ձա»-ն (1986) եւ այլն։
Կանչելին Վրացական ԽՍՀ Ժողովրդական արտիստ էր, ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ, «Նիկա»-ի մրցանակակիր լավագույն երաժշտության համար «Կին ձա ձա» ֆիլմում։ 1993-ից ապրում էր Բելգիայում։
Գիա Կանչելին ծնվել է 1935 թվականին Թբիլիսիում, այնտեղ էլ ավարտել է կոնսերվատորիան։ 1967-1986 թվականների ընթացքում գրել է յոթ սիմֆոնիա, Չորրորդ սիմֆոնիայի համար 1976 թվականին կոմպոզիտորը ԽՍՀՄ Պետական մրցանակ է ստացել։ 1991-ից ապրել է Գերմանիայում եւ Հոլանդիայում։
Նա Խորհրդային Միության Ժողովրդական արտիստ էր, Վրաստանի Պետական մրցանակի դափնեկիր։