Դոլարի փոխարժեքն աճել է. Եվրոն նույնպես թանկացել է
ՏնտեսությունԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 2-ին, կազմել է 476.16 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.15 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 519.92 դրամ (աճել է 1.40 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 583.01 դրամ (նվազել է 1.86 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.28 դրամ (նվազել է 0.04 դրամով)։